Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Կարևոր է Միության շրջանակում ներքին զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումը»,- Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

23:49 , 30 Ապրիլ 2019

ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներն Ապրիլի 30-ին Երևանում գումարված նիստի ընթացքում քննրկվող հարցերի շրջանակում անդրադարձել են նաև արդյունաբերական և տեխնոլոգիական ոլորտներում եվրասիական ցանցի ստեղծման հարցին, քննարկել այդ ուղղությամբ անելիքները: Քննարկման օրակարգում էր նաև արտաքին տնտեսական գործունեության կարգավորման «միասնական պատուհանի» ազգային մեխանիզմի մոդելի նկարագրման հարցը:

«Ոչ պակաս կարևոր է նաև նորմատիվ-իրավական բազայի բարելավումը, որն ապահովում է անդամ պետությունների՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվող և մեր երկրների տնտեսությունների զարգացմանը նպաստող քաղաքացիների իրավունքների և պարտականությունների արդյունավետ իրականացումը:

Քննարկվող հարցերից կցանկանայի ընդգծել Եվրասիական ցանցի նախագծի կարևորությունը: Կարծում եմ, որ այն կնպաստի մեր երկրներում արտադրության աճի տեմպերի և արտադրության ծավալների աճին և թույլ կտա ստեղծել գործիքներ միջպետական համագործակցության խորացման համար:

Կարևոր է նաև բարելավել միջսահմանային տեղեկատվական փոխգործակցության համապատասխան մակարդակի անվտանգություն ունեցող մեխանիզմները:

Մենք նաև կարևոր ենք համարում Միության շրջանակում ներքին զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումը»,- նիստի ընթացքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է ներդնել տնտեսվարողների անխափան փոխգործակցությունը գործադիր իշխանության հետ ապահովող այնպիսի մեխանիզմ, որի իրագործման դեպքում բիզնեսի ներկայացուցիչները կկարողանան կիրառել թվային ստորագրությունների ազգային չափանիշները, իսկ համապատասխան լիազոր մարմինը կապահովի փաստաթղթի իրավազորումը:

«Մենք չափազանց կարևոր ենք համարում միասնական շուկայում առկա խոչընդոտների և սահմանափակումների վերացման հարցը, ինչպես նաև բիզնեսի համար անհրաժեշտ նախադրյալների ապահովումը` առողջ մրցակցության միասնական կանոնների և լոգիստիկ և տրանսպորտային և հաղորդակցության հնարավորությունների արդյունավետ օգտագործման պայմաններում»,- իր խոսքը եզրափակել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ներկայացվել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` «ԵԱՏՄ-ում առևտրի թվային էկոհամակարգի զարգացման համար պայմանների ստեղծման մասին» զեկույցը, որը ներառում է առաջարկություններ ԵԱՏՄ-ում ինտերնետ առևտրի զարգացման վերաբերյալ, ինչպես նաև ԵԱՏՀ հաշվետվությունը հանձնաժողովի 2018 թ. ընդունած որոշումների ազդեցության գնահատականի վերաբերյալ և առաջարկություններ ապրանքների դուրսբերման դեպքում ծագման երկրի որոշման միասնական մոտեցումների ձևավորման առնչությամբ:

Նիստի արդյունքներով ստորագրվել են մի խումբ փաստաթղթեր, որոնք վերաբերում են Միության շրջանակում արդյունաբերական կոոպերացիաների գործունեությանը, էլեկտրոնային թվային ստորագրությունների օգտագործմանը, ԵԱՏՄ ներքին շուկայի արգելքների վերացմանը, ապրանքների ներկրման և արտահանման համընդհանուր մոտեցումների կիրառմանը, ԵԱՏՄ-ում առևտրի թվային համակարգի զարգացմանը, տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Եվրասիական շաբաթվա» օրակարգը հաստատված է

Համաժողովը տեղի է ունենալու Բիշքեկում` 2019թ.-ի սեպտեմբերի 25-27-ը:

Տիգրան Ավինյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայայի հետ քննարկել է էներգակիրների միասնական շուկայի հարցերը

Ընդգծվել է, որ էներգախնայողության մասշտաբային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է, որ սպառողները գիտակցեն, որ իրենց կողմից կատարվող ներդրումները երկարաժամկետ կտրվածքում ի հաշիվ կոմունալ ծախսերի կրճատման շահավետ են լինելու:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցեց էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղանին

Կլոր սեղանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Եվրասիական միության հետ համագործակցությամբ կազմակերպել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։