Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Կարևոր գործընթաց ենք սկսում». Կարեն Կարապետյանը նոր հանձնարարականներ է տվել

Վերադարձ լուրերի բաժին

13:59 , 04 Մայիս 2017

Գերակա ոլորտներում պետության կողմից սուբսիդավորման նոր քաղաքականություն է իրականացվելու: Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի կառավարությունն ակտիվ տնտեսվարողներին գործուն աջակցություն ցուցաբերի:

Ըստ նրա` առաջարկում են մեկնարկել պետության կողմից ձեռնարկություններին բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, որը կնպաստի մրցունակության բարձրացմանը, հավելյալ աժեքի, աշխատատեղերի ստեղծմանը և այլն:

Կ.Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների ու ֆինանսների և գյուղատնտեսության նախարարներին հանձնարարել է երկշաբաթյա ժակետում Կենտրոնական և կոնմերցիոն բանկերի հետ համատեղ քննարկել և կառավարություն ներկայացնել սուբսիդավորման հստակ գործիքակազմ` ըստ գերակա ոլորտեների:

«Կարծում եմ՝ կարևոր գործընթաց ենք սկսում»,- ասել է Կ.Կարապետյանը` հավելելով, որ նման քննարկումներ կատարում են գյուղատնտեսության, տնտեսության ոլորտներում, և վերցվող վարկերը ստարտային փուլում 2 տարով սուբսիդավորելու են:

Վարչատարածքային բարեփոխումները շարունակելու նպատակով Կ.Կարապետյանը հայտարարել է, որ համայնքների խոշորացումը ճիշտ կազմակերպելու և արդեն խոշորացված համայքններում զարգացում ապահովելու համար հանձնարարում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին ու մարզպետներին տասնօրյա ժամկետում կառավարություն ներկայացնել վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ առաջարկների փաթեթ, եռամսյա ժամկետում կազմակերպել քննարկումներ:

ՀՀ տարածքայինկառավարման և զարգացման նախարարին հանձնարարել է ամփոփել արդյունքները և ներկայացնել համապարփակ տեղեկատվություն: Կ.Կարապետյանը նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվել է` այսօր պետք է խորհրդակցեն այն մասին, որ հորդորել են ՏԻՄ-երին, որ այն ոլորտները, որտեղ բիզնես բաղադրիչ կա, աութսորսինգով տրամադրել մասնավոր հատվածին:

Լոքյանը պատասխանել է, որ առավոտից փոխվարչապետի մոտ խորհրդակցել են, նախնական պայմանավորվածությունն արդեն ձեռք են բերել և կներկայացնեն վարչապետին:

Աղբահանության և սանիտարական աշխատանքների կատարման վերաբերյալ Կ.Կարապետյանը նշել է, որ կառավարությունը տրամադրված է այս ոլորտը անհրաժեշտ մակարդակի բերելու, չսահմանված վայրում աղբ թափողներին պատասխանատվության ենթարկելու, պատժամիջոցները խստացնելու  համար և հռչակել են «Մաքուր Հայաստան» ծրագիրը:

Նա տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարել է մեկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել անհրաժեշտ առաջարկություններ` այդ նախարարությունը աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական լիազոր մարմին ճանաչելու վերաբերյալ. «Մենք առ այսօր նման մարմին չունեինք»: Նա հանձնարարել է նաև մայիսի 20-ը պետական շաբաթօրյակ հայտարարել, ընդ որում` այն ձևական չլինի:

Վարչապետը հանձնարարել է նաև գազալացակայաններ շահագործող ընկերությունների վերաբերյալ. «Անվտանգության կանոնների պահպանումը և մատուցվող ծառայությունների որակը գնահատում ենք խիստ անբավարար»: Ըստ նրա` վերջին շրջանում գազաբալոնների պայթյունների մի շարք դեպքեր են եղել: ԱԻՆ և Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարին հանձնարարեց ամփոփել տեսչական ստուգումների արդյունքները և խնդիրիների լուծման վերաբերյալ առաջաիկություններ ներկայացնել:

Ջրամատակարար ընկերությունների սպասարկման տարածքից դուրս մնացած 560 բնակավայրերը, որոնք համարվում են բարձր ռիսկային, ջրամատակարարում ապահովելու նպատակով Կ.Կարապետյանը հանձնարարել է ֆինանսական առողջացման հստակ միջոցառումներ իրականացնելու համար ջրպետկոմի նախագահն հանձնարարել է եռամսյա ժամկետում ուսումնասիրել բիզնես հետաքրքրություն ներկայցնող համայնքների քանակը և մրցույթ հայտարարել, ներկայացնել ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման ծրագիր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես է փոխվել միջին աշխատավարձը՝ ըստ ՀՀ մարզերի

2017 թվականի մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 188 805 դրամ։

Հայաստանն Իրանի համար կամուրջ է Եվրասիայի ու Եվրոպայի շուկաներ մուտք գործելու համար. Ռոհանիի խորհրդական

«Հայաստանը պայծառ ապագայով երկիր է, և նրա տնտեսական ու առևտրային հարցերով պաշտոնական դեմքերն ունեն մինչև 2035 թվականը զարգացման հիանալի ծրագիր»,- ասել է Թորքանը

ԴԱՀԿ-ի բեռը ծանրացել է. Կատարողական վարույթների շեշտակի աճ

2017թ. հունվար-հունիսին հանրապետությունում դատական ակտերի հիման վրա ստացվել է 796 186 կատարողական վարույթ: