Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարևորագույն ասպեկտներն ուսումնասիրելուց հետո Ամուլսարի վերաբերյալ կկայացվի ճիշտ որոշում

Վերադարձ լուրերի բաժին

13:39 , 04 Սեպտեմբեր 2019

Ես կարծում եմ փորձագիտական աշխատանք է անհրաժեշտ թե՛ իրավական, թե՛ տնտեսական, թե՛ բնապահպանական տեսանկյունից: Եվ միայն ճիշտ համակցությունը կբերի ճիշտ որոշման: Այդ մասին ըստ tert.am-ի ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ի պատասխան այն հարցին՝ արդյո՞ք «Լիդիան»-ը կարող է դիմել արբիտրաժային դատարան:
Նրա խոսքով՝ այդ 3 փորձագիտական կարևորագույն եզրահանգումներից է կախված ամեն ինչ: Լրագրողների հարցին, արդյո՞ք մեր երկիրը կարող է հիմնավորել, որ հանքի շահագործումը վնասակար է՝ հատկապես Սևանա լճի ավազանի համար և ձնհալի հետևանքով կարող են լուրջ խնդիրներ առաջանալ, Գրիգորյանը պատասխանել է, որ հարցը խորը փորձագիտական և մասնագիտական եզրահանգման կարիք ունի:

Փոխվարչապետը նշել է, որ Ամուլսարի խնդրով փորձաքննություն իրականացրած «Էլարդ»-ի հետ սքայփ-քննարկմանը ներկա չի եղել, իսկ դիտելուց հետո իր համար նոր հանգամանքներ են ի հայտ եկել: «Ինչ-որ բաներ բնականաբար նոր էր, ինչ-որ բաներ արդեն իսկ հայտնի էր: Գնահատականի արժանի է համակցման մեջ: Չի կարելի ասել, որ 400 հազար դոլարը հենց այնպես է կորել, որովհետև կա փորձագիտական նյութ»,- ասել է Գրիգորյանը:

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։