Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարող ենք արդյո՞ք 2020 թվականին ավելի լավ ապրել

Վերադարձ լուրերի բաժին

01:04 , 16 Հունվար 2020

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը վերլուծել է 2020 թ. ՀՀ բյուջեն և վերհանել որոշ խութեր՝ առաջարկելով լուծումներ: Ձեզ ենք նարկայացնում կենտրոնի վերլուծությունը:

«ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համաձայն, 2019 թ.-ի համեմատ ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 13,4%-ով, որի 94,4%-ն ապահովվելու է հարկային եկամուտների և պետական տուրքերի հավաքագրման միջոցով։ Ծախսերի գծով նույնպես նախատեսված է 2019 թ.-ի համեմատ 14,1%-ով աճ: 2020 թ. բյուջեի նախագծով ավելանում են ընթացիկ ծախսերը և կապիտալ ծախսերը։ Վերջինները կազմելու են ՀՆԱ-ի 5%-ը: Արդարացվում են ճանապարհաշինությանը հատկացող միջոցները: Անշուշտ, ենթակառուցվածքների բարելավումը թե՛ երկրի ռազմավարական զարգացումների, թե՛ երկրի անվտանգության ապահովման, թե՛ գործարարության զարգացման տեսանկյունից միայն ու միայն դրականորեն պետք է գնահատել: Սակայն կարծում ենք, որ կառուցվածքային առումով կապիտալ ծախսերն արդարացված չեն: Բացակայում են երկարաժամկետ ոլորտային առաջնահերթությունների զարգացմանն ուղղված նախագծերի ֆինանսավորման հնարավորությունները:

Ծախսերի հաջորդ խոշոր խումբը՝ հանրային ծառայությունները, իրենց ծավալներով գեներացման ենթակա չեն կրթության, առողջապահության և գիտության ոլորտներում: Ակնհայտ է, որ ՀՀ պետական բյուջեի պակասուրդն ավելացել է նախորդ տարվա համեմատ 31 մլրդ ՀՀ դրամով կամ 20,4%-ով` կազմելով 182.6 մլրդ ՀՀ դրամ: Ի տարբերություն նախորդ տարվա, նոր բյուջեի նախագծում պակասուրդը նախատեսվում է ֆինանսավորել գերազանցապես ներքին աղբյուրներից՝ 205,4 մլրդ ՀՀ դրամ։ Այս դեպքում, ներքին պարտքի սպասարկման տեսանկյունից հավանական վտանգը կարող է դրսևորվել «սենյորաժ»-ի գայթակղության մեջ: Ինչ վերաբերում է արտաքին աղբյուրներից բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը, ապա փորձ է արվում կրճատել երկրի տնտեսական կախվածությունն արտաքին աշխարհից։ Սակայն, իրականում ՀՀ կառավարության արտաքին պարտքը, թեև դանդաղ, բայց ավելանում է:

«ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում ՀՀ ՀՆԱ-ի իրական աճը կանխատեսվում է 4,9%։ Սակայն ՀՆԱ-ի 4,9% աճն արդյո՞ք այն ցուցանիշն է, որը թույլ կտա լուծել երկրում հասունացած սոցիալ-տնտեսական բազում հիմնախնդիրները: Իհարկե՝ ոչ. դա այն տնտեսական աճը չէ, որ կարող է ապահովել ՀՀ տնտեսության երկարաժամկետ առաջընթացը:

Այսպիսով՝ 2020 թ․ պետական բյուջեն ընձեռում է որոշակի հնարավորություններ՝ բյուջեի պակասուրդը «ոսկե կանոնի» շրջանակներում պահելը, կապիտալ ծախսերի և տնտեսության ճյուղերին ուղղվող ֆինանսավորման աճ, ինչը կավելացնի ներքին պահանջարկը, սոցիալական խնդիրների մասնակի լուծումներ, ենթակառուցվածքների բարելավում։

Ակնհայտ են որոշակի սպառնալիքներ՝ կապիտալ ծախսերի մասհանումների անհամամասնությունները, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտների արդիականացման ծրագրերի բացակայություն, Կառավարության ծրագրով նախատեսված տնտեսության արտահանելի ոլորտներին համահունչ ֆինանսավորման բացակայությունը։

Կենտրոնի փորձագետ Ջուլիետա Թադևոսյանն առաջարկում է հետևյալ լուծումները՝
1․ Ծախսերի կառուցվածքի վերանայում՝ երկարաժամկետում ոլորտային առաջնահերթությունների հստակեցման, սոցիալական ծախսերի գեներացման անհրաժեշտությունից ելնելով:
2. Գործարար դաշտին՝ պետության մասնակցության և ֆինանսական աջակցության շրջանակների ընդլայնում:
ՏԶՆԿ-ն հանգել է այն եզրակացությանը, որ 2020 թվականի ՀՀ պետական բյուջեն՝ սոցիալական ուղղվածությամբ, պահպանողական բյուջե է՝ լավատեսական սպասումների ակնկալիքով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանն ապահովել է ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը

Նոր թողարկման Եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95 տոկոս է՝ հետգնված պարտատոմսերի 6 տոկոսի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը:

Օտարերկրյա ներդրումների ներհոսքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 27,6 տոկոսով

Հայաստանում 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.6 տոկոսով:

Ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա գյուղատնտեսական հողատարածք

Դրանով գյուղացու ֆինանսական ծախսի առնվազն 50%-ը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ կփոխհատուցվի 60%-ով։