Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Կարող եմ համոզված ասել, որ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում և հաջողելու ենք». Կարեն Կարապետյան

Վերադարձ լուրերի բաժին

15:55 , 13 Հունվար 2017

ՀՀ կառավարության 100 օրվա գործունեության արդյունքներին նվիրված ասուլիսը պետք է տեղի ունենար դեկտեմբերի վերջին, սակայն հենց լրագրողների խորհրդով՝ Ամանորյա տոների հետ կապված, այն հետաձգվեց։  Ուշացումը կառավարությանը հնարավորություն տվեց ավելի մանրամասն նախապատրաստվել մի քանի տասնյակ լրագրողների հետ հանդիպմանը։ Ինչպես նշեց Կարեն Կարապետյանը, 100 օրվա արդյունքների վերաբերյալ կազմվել է մանրամասն հաշվետվություն, որը կազմել է ուղիղ 100 էջ։

Քանի որ 100 էջը դժվար է կարդալ ու մարսել, վարչապետի հանձնարարականով մշակվել է նաև դրա հակիրճ տարբերակը, որը նույնպես փոքր չէ՝ 35 էջ։

Իր կառուցվածքով՝ ՀՀ կառավարության գործունեության 100 օրվա հաշվետվությունը բաղկացած է 4 հիմնական բաժիններից՝ ախտորոշում, տեսլական, ինչ է արվել 100 օրվա ընթացքում և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի վերաբերյալ բաժինը։

Հաշվետվությունը սկսվում է ՀՀ ամբողջ պետական համակարգի ախտորոշմամբ, որը, ըստ հաշվետվության, խոշորածավալ չէ, սակայն ունի բյուրոկրատական կենտրոնացվածության բարձր աստիճան և այլ թերություններ։ Հաջորդ բաժիններում նշվում են առանձին ոլորտների խնդիրների, տարբեր ոլորտներում կառավարության տեսլականն ու կատարված քայլերը։

Ներկայացնելով հաշվետվությունը՝ Կարեն Կարապետյանը ընդգծեց, որ կառավարությունն ընդամենը երեք ամիս է, ինչ գործում է, իսկ երեք ամսում հնարավոր չէ ամբողջությամբ բարեփոխել տնտեսական մեծ համակարգը:  «Մեր գլխավոր խնդիրն է եղել այս ամիսներին տալ ազդակներ, որպեսզի մեր քաղաքացիները հասկանան, որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով: Մենք ներկայացրել ենք մեր ծրագիրը, այն փոփոխությունները, որոնք պատրաստվում ենք իրականացնել»,- նշեց վարչապետը:

Ամեն դեպքում, Կարեն Կարապետյանը համոզմունք հայտնեց՝ կառավարությունն արդեն տվել է այն ազդակները, որ գնում է ճիշտ ճանապարհով: «Կարող եմ համոզված ասել, որ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում և հաջողելու ենք»,-  ասաց նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ-ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զելենսկին հայաստանյան լրատվամիջոցների հարցին ի պատասխան ասել էր, որ ի տարբերություն նախորդ նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ ինքն անպայման այցելելու է Հայաստան, իր թիմում կան հայեր, և ինքը հայ ժողովրդին շատ է սիրում:

«Գիտություն-բիզնես» ժամանակակից պարադիգմը կամ ինչպե՞ս են մեր օրերում խոշոր կորպորացիաները նպաստում գիտության զարգացմանը

Այսօր կարիք կա վերաիմաստավորելու գիտությունն ու կրթությունը Հայաստանում, բարելավելու/ձևավորելու համապատասխան էկոհամակարգը:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծը

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախագծին դեմ քվեարկեցին: Առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց 71 կողմ, 40 դեմ քվեարկությամբ։