Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Կարող եմ ապացուցել, որ ամբողջ նեդրումը ես եմ արել». «Փարիզյան սուրճ»-ի հիմնադիր Վալերի Գործունյանը փակագծեր է բացում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

09:05 , 05 Սեպտեմբեր 2018

«Փարիզյան սուրճ»-ի հիմնադիր, ֆրանսահայ Վալերի Գործունյանը Վալերի Գործունյանը ֆեյսբուքյան էջին որոշ մանրամասներ է ներկայացրել ընկերության պատմությունից։ Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

* * *

2003-ին Փարիզի իմ տունը գրավ դրեցի, որ վարկ վերցնեմ, ավելացնեմ իմ ներդրումները «Փարիզյան սուրճ»-ում։ Փարիզի տունը իմ սեփականությունն էր, միայն իմ։ Այն ժամանակ Վազգենի հետ էի ամուսնացած (նկատի ունի երաժիշտ Վազգեն Ասատրյանին – ԽՄԲ.)։ Այդ նույն տարին ինձ մոտ քաղցկեղ հայտնաբերվեց, ու ստիպված Վազգենին տրվող լիազորագիրը ստորագրեցի, հետո նա այդ լիազորություններով ինձ խաբեց։

2008-ին, երբ արդեն ամուսնալուծվեցինք, Վազգենը ինձ խաբեց Վաչոյի (Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի – ԽՄԲ) հետ ընկերությունը օգտագործելով: Ասելով, որ ես ընդդիմադիր եմ, ինքը շահեց դատը։ Անշարժ գույքը, որն իմը պետք է լիներ, իրեն պահեց ու «Փարիզյան սուրճ»-ի ամբողջ վարկերն իմ վրա մնացին։

Ինքը նաև իմ կյանքի պատմությունը գողացավ` մարդկանց հավատացնելով, որ Մոնթեին ճանաչում է, այն դեպքում, երբ Մոնթեն իմ ընկերն է, և մահացել էր, երբ այդ Վազգենն իմ կյանք մտավ։ Հիմա այդ մարդը, որ Սերժի ու Վաչոյի մարդն է, Yans-ի տնօրենն էր,  այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենն է` նորից շնորհիվ Վաչոյի: Ինչի՞ են սպասում, ինչու՞ չեն հանում այդ պաշտոնից: Ինքը էությամբ գող է ու շահամոլ։

Ավելացնեմ, որ երբ դուրս էկավ Փարիզյանից, Հայաստանում զանգեր էր արել նաև հարկային մարմիններ: Իրենք ինձ ասացին, որ ամեն օր զանգում է իրենց, որ իմ վրա գան: Հետո նամակ էր գրել Ֆրանսիայի դեսպանին, որ Ֆրանսիայում էլ հարկերը իմ վրա գան: Դեսպանն ինձ զանգեց, և իր համար շոկ էր, թե ինչպես կարող է նախկին ամուսինը կնոջ վրա նամակ գրել հարկայինում: Եվ այդ մարդը դեռ աշխատում է պետական հաստատությունում:

Ստորագրություններ էր հավաքել, թե ինքն է Փարիզյանը ստեղծողը և նեդրողը: Ես հարցրեցի ստորագրողներին, արդյոք վստա՞հ եք, որ ինքն է: Իրենք չհանեցին իրենց ստորագրությունները: Անշուշտ, ես կարող եմ ապացուցել, որ ամբողջ նեդրումը ես եմ արել, որովհետև երբ ինքն ինձ հետ ամուսնացավ, ոչինչ չուներ: Ստորագորղների մեջ էին՝ Մալխաս, Արամո, Հրանտ Թոխատյան..

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։