Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարոլին Ռաֆայելյանը ճանաչվել է աշխարհում ամենաազդեցիկ մայրերից մեկը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դեմքեր

14:52 , 15 Մայիս 2017

Ոսկերչական Alex&Ani զարդերի ապրանքանիշի հիմնադիր, ամերիկահայ գործարար Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «Աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրեր» վարկանշային ցուցակում, որը կազմել է ամերիկյան Working Together ամսագիրը:

«Ամենաազդեցիկ մայրերի» վարկանշային աղյուսակում Կարոլինը զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը:

Աղյուսակը գլխավորել է Bill & Melinda Gates Foundation բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Մելինդա Գեյթսը՝ Բիլ Գեյթսի կինը: Առաջին հնգյակում ընդգրկվել են ծագումով պաղեստինցի ամերիկացի ակտիվիստ Լինդա Սարասուրը, Save the Children կազմակերպության ղեկավար, դանիացի Հելլե Թորնինգ-Շմիդտը, հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին և երգչուհի Ադելը:

Alex&Ani ապրանքանիշն աշխարհում ամենահայտնի զարդերի ապրանքանիշներից է:

Կարոլին Ռաֆայելյանը ծնվել է 1966թ. ԱՄՆ-ում Արևմտյան Հայաստանից հեռացած հայ փախստականների ընտանիքում: Կարոլինի ծնվելու տարին նրա հայրը հիմնել է ոսկերչական ընկերություն ու երկար տարիներ հաջողությամբ զարգացրել բիզնեսը:

Դպրոցն ավարտելուց հետո Կարոլինն ընդունվել է Լոս Անջելեսի լավագույն քոլեջներից մեկը (The American College) և այն ավարտելուց հետո լրջորեն զբաղվել հոր բիզնեսի զարգացմամբ: 2004թ. նա որոշում է ստեղծել սեփական ոսկերչական ընկերությունը և այն անվանում իր աղջիկների անուններով՝ Alex&Ani:

Կարոլին Ռաֆայելյանը ստեղծել է եզակի, սակայն ոչ թանկ զարդեր կենդանակերպի նշաններով, որոնք դարել են նրա բրենդի հիմքը: Արդեն 2010թ. ընկերության զուտ եկամուտը կազմել է 2 մլն դոլար:

2015թ. Կարոլինի բիզնեսի տարեկան եկամուտն արդեն կազմում էր 230 մլն դոլար: Նա բացեց ավելի քան 70 սեփական խանութ ողջ երկրում:

2016թ. Forbes ամսագիրը նրան ներառեց ինքնուրույն հարստացած կանանց վարկանշային աղյուսակում: Նա զբաղեցրեց 22-րդ հորիզոնականը 700 մլն դոլար կարողությամբ, իսկ նրա ընկերության կապիտալիզացիան Forbes ընկերությունը գնահատեց 1 մլրդ դոլար:

Կարոլին Ռաֆայելյանն ակտիվ բարեգործ է: Նա տարբեր ծրագրերի համար հատկացրել է ավելի քան 30 մլն դոլար: Այդ գումարների մի մասը նա նվիրաբերել է «Հայաստան» հիմնադրամին:

2015-ից նրա Alex&Ani ընկերությունն սկսել է վաճառել CAMP HAIASTAN թևնոցները, որոնց վաճառքից առաջացած եկամուտն ուղղվում է ԱՄՆ-ում հայ երեխաների համար կրթական ճամբարների կազմակերպմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ցարական Ռուսաստանի ամենահարուստ հայը՝ Սեմյոն Աբամելեք-Լազարև

Սեմյոն Աբամելեք-Լազարևի կարողությունը գնահատվել է 44 մլն ռուբլի, ինչի շնորհիվ ընդգրկվել է ռուսական կայսրության ամենահարուստ մարդկանց եռյակում

«Մենք ամեն օր պայքարում ենք՝ ապագայի համար». Alibaba-ի հիմնադիր

Ջեք Ման Դավոսում պատասխանել է լրագրողների հարցերին

«Պաշտոնապես հայտարարում եմ. Հայ-Ռուսական համալսարանում կոռուպցիա չկա, և երբևիցե չի՛ եղել»

«Տիկնայք և պարոնայք գրանտատուներ, գրանտաորսներ և գրանտակերներ, չհամարձակվեք այլևս ստվեր գցել Հայաստանյան համալսարանական հանրության վրա»