Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարեն Սեդրակյանն ու Էդգար Ճաղարյանն ընտրվեցին ՏՄՊՊՀ անդամներ

Վերադարձ լուրերի բաժին

16:01 , 28 Հունիս 2019

ՀՀ ազգային ժողովի կողմից փակ և գաղտնի քվեարկությամբ Կարեն Սեդրակյանն ու Էդգար Ճաղարյանն ընտրվեցին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներ: Այդ մասին քվեարկության ավարտից հետո արդյունքներն ամփոփելով հայտնեց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Քվեարկությանը մասնակցել է 87 պատգամավոր, Էդգար Ճաղարյանի օգտին կողմ է քվեարկել 75, դեմ՝ 12 պատգամավոր, իսկ Կարեն Սեդրակային օգտին՝ դեմ 8, կողմ՝ 78 պատգմավոր, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր»,- ասաց Հովակիմյանը:

ՀՀ վարչապետը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում Կարեն Սեդրակյանի թեկնածությունը առաջադրել էր 1 տարի, իսկ Էդգար Ճաղարյանի թեկնածությունը՝ 2 տարի ժամկետով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.4 տոկոսով

Սպառողական գների ինդեքսն ավելացել է 0.8 տոկոսային կետով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 1.5 տոկոսային կետով:

ՄԻՊ իրավասությունները սահմանափակ են`բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված. Թաթոյան

Նա ընդգծեց, որ Հայաստանում արտակարգ դրության ընթացքում 276 անձից ստացվել է ըստ խնդրի բնույթի 83 գրավոր և բանավոր բողոք՝ հասցեագրված մարդու իրավունքների պաշտպանին: Նա նաև շեշտեց, որ քաղաքացիները նախ պետք է կարդան պայմանագրերը, ինչը երբեմն չի արվում: