Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրերի «ծավալային ռեկորդները»

Վերադարձ լուրերի բաժին

15:34 , 22 Հունիս 2017

ՀՀ Ազգային ժողովն այս օրերին քննարկում է կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը։ Հիշեցնենք, որ ծրագիրը հավանության էր արժանացել ՀՀ կառավարության՝ մի քանի օր առաջ տեղի ունեցած արտահերթ նիստում։

Կարեն Կարապետյանի կառավարության նախորդ ծրագիրն ԱԺ-ի կողմից հավանության էր արժանացել 8 ամիս առաջ՝ 2016թ. հոկտեմբերի 21-ին։ Փաստաթուղթն ընդունվել էր ձայների 85 կողմ, 7 դեմ, 6 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Մենք փորձել ենք համեմատական անցկացնել այսօր քննարկվող և 8 ամիս առաջ ընդունված ծրագրերի միջև՝ մի քանի տեսանկյունով։

Կարեն Կարապետյանի կառավարության նախորդ ծրագիրը յուրօրինակ ռեկորդ էր գրանցել վերջին տարիների կտրվածքով՝ լակոնիկության առումով։ Ծրագիրը բաղկացած էր 5773 բառից (33 էջ)։ Ավելի լակոնիկ եղել էր միայն Անդրանիկ Մարգարյանի կառավարության 2000-2003թթ. ծրագիրը՝ 4974 բառ։ Համեմատության համար նշենք, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության 2014 թվականին ներկայացված ծրագիրը բաղկացած էր մոտ 14 000 բառից, այն ամենածավալունն էր։

Կ. Կարապետյանի կառավարության 2017-2022թթ. ծրագիրը, որն այսօր քննարկվում է ԱԺ-ում, նույնպես ռեկորդային է՝ երկարության առումով։ Այն բաղկացած է 25 172 բառից (122 էջ)։ Սա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետև նախկին ծրագիրը, այսպես ասած, միջանկյալ բնույթ ուներ, և շեշտը դրված էր հիմնականում առաջին 6 ամիսների գործունեության վրա։ Այս մեկն ավելի մանրամասն է ներկայացնում առաջիկա 5 տարիներին իրականացվելիք քայլերը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս Բանկը ներդրել է Converse mobile ծառայությունը

Ծառայությունը հաճախորդներին հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած անկյունից կառավարել հաշիվները

Ինչ է պետք հայկական բիզնեսներին՝ Ռուսաստանում և աշխարհում մրցունակ լինելու համար

Ի՞նչն է հայկական բիզնեսների ցածր մրցունակության պատճառը արտաքին շուկաներում

Առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. ԿԲ

ԿԲ-ն 2017թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար տնտեսական աճը գնահատում է 6.4%