Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարեն Կարապետյանն անդրադարձել է վարկերի վաղաժամկետ մարման դեպքում կիրառվող տուգանքներին

Վերադարձ լուրերի բաժին

12:18 , 27 Ապրիլ 2017

ՀՀ կառավարության այսօվա նիստի ընթացքում վարչպետ Կարեն Կարապետյանն ասել է, որ բազմաթիվ դիմումներ ունեն այն մասին, որ վարկային կազմակերպություններն ու բանկերը համապատասխան վարկային պարտավորությունը վաղաժամ մարելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառում են տույժեր կամ տուգանքներ:

«Նման մեխանիզմը, չնայած իր հնարավոր առավելություններին, միաժամանակ բեռ է դառնում մեր համաքաղաքացիների և նույնիսկ տնտեսվարող սուբյեկտների համար: Կարծում ենք, որ մենք այստեղ բան ունենք անելու՝ ստեղծել մեխանիզմներ, որոնք գուցե կխրախուսեն բարեխիղճ վարկատուներին, ավելին՝ նման տույժերի և տուգանքների դեպքերի վերաբերյալ բողոքները հասցեագրվել են Կառավարության աշխատակազմ»,- ասել է Կարեն Կարապետյանը և Կենտրոնական բանկի նախակագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվել՝ արդյոք այս ոլորտում անելիք առկա՞ է, թե՞ ոչ:

Վերջինս պատասխանել է, որ դա ընդունված միջազգային պրակտիկա է երկարաժամկտ վարկերի պարագայում, բայց նախորդ տարի օրենսդրության մեջ փոփոխություն է կատարվել, և նոր օրենք է ուղարկվել Ազգային ժողով. այն երկու ընթերցում անցել է, բայց վերջին նիստերը չեն կայացել, ինչի պատճառով քվեարկություն չի եղել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափով

ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ այն հաճախորդներին, ովքեր պատրաստ են քննարկել սպառողական վարկերի գծով առկա պարտավորության հետագա մարումը…

Պաշտոնապես վերաբացվել է Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղը

Մարզում իրականացված վարկային ներդրումների պորտֆելը գերազանցում է 12.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը

Ինչ հարցեր են քննարկվել Երևանում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի խորհրդի նիստում (տեսանյութ)

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի և Միջպետական բանկի խորհրդի նիստերի մասին