Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարեն Կարապետյանի կարողությունն ու «մինչվարչապետական» աշխատավարձը

Վերադարձ լուրերի բաժին

14:21 , 04 Հոկտեմբեր 2016

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը արդեն հրապարակել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և նորանշանակ նախարարների գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ։

Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 13-ի դրությամբ հայտարարագրել է 3.7 մլն ԱՄՆ դոլար 850 հազար եվրո 120 մլն ՀՀ դրամ և 55 մլն ռուբլի դրամական միջոցներ։

Ընդհանուր առմամբ, Կարեն Կարապետյանի դրամական միջոցները՝ դոլարային արտահայտությամբ, կազմել են 5 մլն 783 հազար դոլար։

Բացի դրամական միջոցներից՝ Կարեն Կարապետյանը հայտարարագրել է նաև 50 մլն դրամ արժեքով բաժնեմաս (չի նշվում, թե որ ընկերությունում), 2 մարդատար ավտոմեքենա՝ LEXUS LX 470 և TOYOTA LAND CRUISER 100 4.5 I, 4 բնակարան և 1 ամառանոց։

Իսկ ի՞նչ եկամուտներ է ունեցել վարչապետը և ինչ աղբյուրներից։

Կարեն Կարապետյանը 6 առանձին տողերով նշել է եկամուտներ՝ որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ (սրանց մեջ մտնում են նաև պարգևավճարները)։ Նա, ըստ այդմ, ստացել է ընդհանուր առմամբ 70 մլն 850 հազար ռուբլի աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ։ Որպես այլ եկամուտ նա հայտարարագրել է նաև 32.9 մլն դրամ։

Որպես աշխատավարձ հայտարարագրված եկամուտները ռուսական ռուբլով են։ Հիշեցնենք, որ մինչև վարչապետ նշանակվելը Կարեն Կարապետյանը զբաղեցրել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահի պաշտոնը և դրան զուգահեռ՝ «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։

Այսինքն, կարելի է եզրակացնել, որ վարչապետը աշխատավարձ և պարգևավճարներ ստացել է այս երկու ընկերություններից։

Հայտարարագրում ներկայացվում են պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները։ Կարեն Կարապետյանի՝ դեպքում՝ 2016 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 13-ը։

Այսինքն, վարչապետը 70.8 մլն ռուբլի աշխատավարձը ստացել է 8.5 ամիսների ընթացքում։

Ստացվում է, նրա միջին ամսական վարձատրությունը կազմել է 8.33 մլն ռուբլի (132.5 հազար դոլար կամ 62.8 մլն դրամ)։ Կրկին շեշտենք, որ վարչապետն այս վարձատրությունը ստացել է 2 ընկերություններից՝ «Գազպրոմբանկից» և «Գազպրոմ Մեժրեգիոնգազից»։ Սակայն թե որքան է ստացել դրանցից յուրաքանչյուրից, հայտարարագրում չի երևում։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի ամսական վարձատրությունը շուրջ 900 հազար դրամ է։

Varchapet-decl

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: