Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի յուրօրինակ ռեկորդը

Վերադարձ լուրերի բաժին

00:02 , 20 Հոկտեմբեր 2016

Կարեն Կարապետյանի կառավարության կողմից մշակված կառավարության ծրագիրը, որը հինգշաբթի օրվա ԱԺ արտահերթ նիստում ներկայացվելու է պատգամավորների դատին, մի յուրօրինակ ռեկորդ է գրանցել վերջին տարիների կտրվածքով։ Այն չափազանց լակոնիկ է։

Ծրագիրը բաղկացած է 5773 բառից (33 էջ)։ Համեմատության համար նշենք, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության 2014 թվականին ներկայացված ծրագիրը բաղկացած էր մոտ 14000 բառից։

Գծապատկեր-քարտեզում նախորդ կառավարությունների ծրագրերի հետ համեմատությունն ավելի լավ է երևում։

Նշենք, որ ավելի լակոնիկ եղել է միայն Անդրանիկ Մարգարյանի կառավարության 2000-2003թթ. ծրագիրը՝ 4974 բառ։

Մեծ հաշվով, իհարկե, բառերի քանակի վրա լուրջ եզրակացություններ անել չի կարելի։ Սակայն լակոնիկությունը անուղղակիորեն վկայում է կոնկրետության և «ջուր ծեծելու» մոտեցումը մերժելու մասին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:

Կոնվերս Բանկը ճանաչվել է «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» ըստ Global Finance-ի

Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:

Ընդլայնվում է հակաճգնաժամային 25-րդ միջոցառման շահառուների ցանկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: