Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարեն Կարապետյանի կառավարության ընդունած որոշումների 58%-ը վերաբերել է տնտեսական ոլորտին

Վերադարձ լուրերի բաժին

19:01 , 13 Սեպտեմբեր 2017

15.09.2016 թվականից մինչև 07.09.2017 թվականը ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել և ՀՀ Ազգային Ժողով ներկայացվել 160 օրենքի նախագիծ: Այս մասին նշվում է ՀՀ կառավարության՝ 2016 թ. սեպտեմբերի 1-ից 2017 թ. օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ հաշվետվության մեջ։

Ինչպես տեսնում եք, օրենսդրական նախագծերի մեծ մասը վերաբերել է պետաիրավական և տնտեսական ոլորտներին։ Մասնավորապես, ԱԺ է ներկայացվել պետաիրավական ոլորտին վերաբերող 65 նախագիծ (ընդհանուրի 41%-ը) և տնտեսական ոլորտին վերաբերող 62 նախագիծ (ընդհանուրի 39%-ը)։

ORERNQNER

Նույն ժամանակահատվածում Կառավարության կողմից ընդունվել է 1351 որոշում։ Դրանց մեծ մասը՝ 781 որոշում կամ 58%-ը, վերաբերել են տնտեսական ոլորտին։

Պետաիրավական ոլորտին վերաբերող որոշումների քանակը 253 է (ընդհանուրի 19%-ը), սոցիալական ոլորտինը՝ 181 (ընդհանուրի 13%-ը), տարածքային, բնապահպանական, քաղաքաշինական և էներգետիկ ոլորտին վերաբերող որոշումների քանակը՝ 136 (ընդհանուրի 10%-ը)։

voroshumner1

 

 

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը:

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է. ԵԱԶԲ

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է, 2018 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների դադարից հետո: