Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարեն Կարապետյանը և Ուզբեկստանի վարչապետը պայմանավորվել են ակտիվացնել միջպետական կապերը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

17:48 , 03 Նոյեմբեր 2017

Ուզբեկստանի Հանրապետություն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության կառավարության ղեկավար Աբդուլլա Արիպովին:

Հանդիպմանը վարչապետը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ուզբեկստանի հետ միջպետական կապերի ակտիվացմամբ: Կարեն Կարապետյանի խոսքով՝ կողմերը պետք է ակտիվացնեն գործարար հանրության, առևտրաարդյունաբերական պալատների, զարգացման մասնագիտացված գործակալությունների մակարդակով շփումները: Այս համատեքստում ընդգծվել է Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ստեղծման կարևորությունը:

Հայաստանի վարչապետը հատկապես կարևորել է Իրանի հետ սահմանին ստեղծվող ազատ տնտեսական գոտու շրջանակում համագործակցության հեռանկարները:
Զրուցակիցները քննարկել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության զարգացման հնարավորությունները, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երևանի և Տաշքենդի միջև ուղիղ օդային հաղորդակցության ստեղծման, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հարցերին:

Կարեն Կարապետյանը և Աբդուլա Արիպովը պայմանավորվել են նոր ազդակ հաղորդել երկկողմ հարաբերություններին, որը կհանգեցնի երկու երկրների միջև ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական կապերի ակտիվացմանը:

Այսօր երեկոյան նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի հանդիպումն Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը չիրագործվող վարկային ծրագրեր է հայտնաբերել, որոնց գծով ՀՀ-ն վճարումներ է իրականացնում

Նա խնդրել է նախարարներին՝ յուրաքանչյուրն իր մասով պարզի նման ծրագրերի գոյությունը և ցանկը ներկայացնել իրեն

Առաջիկա փուլում խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր

Նոր նշանակում ՊԵԿ-ում

ՊԵԿ ղեկավարության կողմից Մոսկվայի խոշոր առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Մուրադյանին առաջարկվել է վերադառնալ հայրենիք