Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարեն Կարապետյանը ռուսաստանյան ընկերության բաժնեմաս է ստացել. «Կոմերսանտ»

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

22:15 , 27 Հոկտեմբեր 2016

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ստացել է «Газпром энергохолдинг» ընկերության ենթակայության տակ գտնվող ՕԳԿ-2 ընկերության բաժնետոմսերի 0.009%-ի սեփականատեր։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ հղում անելով ընկերությանը։ Մինչ այդ Կարեն Կարապետյանը ՕԳԿ-2-ի բաժնետոմսեր չի ունեցել։

Այս տեղեկատվության մեջ մի քանի հետաքրքիր նրբերանգներ կան։

Նախ, «Կոմերսանտը» գրում է, որ Կարեն Կարապետյանն այդ բաժնետոմսերը ստացել է ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ՝ որպես վարձատրություն (2015 թվականի համար)։ Ընկերությունն այդ մասին տեղեկացրել է հոկտեմբերի 27-ին, սակայն որոշումն ընդունվել է ավելի վաղ՝ հունիսի 8-ին։ Պարզ չէ, ինչու է այդ տեղեկությունը ի հայտ գալիս այդքան ուշացումով՝ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո։

Երկրորդ, անհամապատասխանություն կա Կարեն Կարապետյանի կենսագրության մասով։ «Կոմերսանտը» իր հրապարակման մեջ հիշեցնում է, որ Կարապետյանը 2011 թվականին նշանակվել է  «Գազպրոմբանկի» փոխնախագահ, իսկ 2012-ից՝ նաև «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ՝ ռազմավարական զարգացման գծով։ Այս մասը համապատասխանում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում զետեղված՝ Կ. Կարապետյանի կենսագրությանը։

Սակայն «Կոմերսանտը» ավելացնում է, որ 2015 թվականին Կարեն Կարապետյանը նշանակվել է նաև «Газпром энергохолдинг» ընկերության փոխտնօրեն՝ միջազգային նախագծերի գծով։ Համատեղության կարգով, նա նաև «Газпром» խմբի մաս կազմող այլ ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է (ТГК-1, «Газпром Кыргызстан» և МОЭК)։ Ահա այս մասին ՀՀ կառավարության կայքում ոչինչ չկա։

Եվս մի ուշագրավ հանգամանք։ Ընկերությունից «Կոմերսանտին» տեղեկացրել են, որ վարչապետի պաշտոնին նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանը ՕԳԿ-1-ին տեղյակ է պահել, որ այլևս չի մասնակցելու կառավարմանը։ Սակայն Կարեն Կարապետյանին վերը նշված ընկերությունների խորհրդի կազմից դուրս բերելու որոշումը կայացվելու է դեկտեմբերի 16-ին՝ բաժնետերերի արտահերթ ժողովի ժամանակ։ Ստացվում է, որ Կարեն Կարապետյանը դե-յուրե դեռ հանդիսանում է ռուսաստանյան մի քանի ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ։

Հրապարակման մեջ նշվում է, որ փոքր բաժնեմասը Կարեն Կարապետյանին իրավունք չի տալիս անմիջապես ազդել տնօրենների խորհրդի որոշումների վրա, և մյուս կողմից, չի պահանջում, որ որպես պաշտոնյա՝ նա այդ բաժնեմասը հանձնի հավատարմագրային կառավարման։

Կարեն Կարապետյանի ստացած 0,009% բաժնետոմսերի շուկայական արժեքը, ըստ «Կոմերսանտի» , այս պահին գնահատվում է մոտ 3.6 մլն ռուբլի (մոտ 27 մլն դրամ)։

Նշենք, որ Կարեն Կարապետյանը պաշտոնը ստանձնելու իր հայտարարագրում (լրացված 2016 թվականի սեպտեմբերի 29-ին) նշել է, որ ունի 50 մլն դրամ արժողությամբ բաժնեմաս։ Հայտարարագրում, սակայն, չի նշվում, թե դրանք որ ընկերության բաժնեմասերն են։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Չի կարելի ֆետիշացնել տնտեսական աճի ցուցանիշը». հետաքրքիր մտքեր՝ Վլադիմիր Մաուից

Մենք առանձնացրել ենք մի քանի ուշագրավ մտքեր տնտեսագետի՝ Forbes-ին տված հարցազրույցից

Forbes-ը Լարրի Գագոսյանին ներառել է խոշորագույն բիզնես մտածելակերպ ունեցող 100 անձանց շարքում

Գագոսյան պատկերասրահների ցանցը ժամանակակից արվեստի պատկերասրահների շարքում ամենամեծն է։

10 տարի անց աշխարհը չի կարողանա կերակրել ինքն իրեն

2027 թվականին երկրագնդի բնակչությունը կարող է բախվել 2014 տրիլիոն կալորիայի դեֆիցիտի խնդրին