Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարեն Կարապետյանը Ռուսաստանին, Վրաստանին, Բելառուսին և Ղազախստանին առաջարկել է ներգրավվել Մեղրիում բացվելիք ազատ տնտեսական գոտում

Վերադարձ լուրերի բաժին

18:55 , 11 Մարտ 2017

ՀՀ վարչապետ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի և Ղազախստանի իր գործընկերներին առաջարկել է իրենց երկրների կապիտալը ներգրավել Մեղրիում բացվելիք ազատ տնտեսական գոտում։

«Ես նրանց առաջարկել եմ՝ եթե հետաքրքրություն ունեն իրանական շուկայի նկատմամբ, ներգրավվել այս ծրագրում։ Մենք իրանական գործընկերների հետ ձևավորում ենք մի հարթակ, որը հնարավորություն կտա դուրս գալ այդ երկրի 80 միլիոնանոց շուկա։ Հայաստանի առևտրաշրջանառությունը հարևան Իրանի հետ կազմում է 50-70 մլն դոլար՝ չհաշված էներգետիկ ոլորտը, ինչը շատ քիչ է։ Սյունիքի մարզի տնտեսությունը, հատկապես գյուղոլորտը մենք ցանկանում ենք ուղղել իրանական շուկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ ը՝ հավելելով, որ ներկայում հարևան երկրի հետ առկա է գործընկերային ջերմ հարաբերություններ տարբեր ոլորտներում։

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանում ներդրվում է իրանական ապրանքների որակավորման «Հալալ»-ի ինստիտուտը և հայկական ապրանքները, որոնք կհամապատասխանեն այդ որակավորմանը, առանց որևէ խնդրի հնարավոր կլինի արտահանել Իրան։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մանե Թանդիլյանի պարզաբանումը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված խոսակցությունների կապակցությամբ

Ինչպես հայտնի է, այս տարվա հուլիսի 1-ից պետք է ուժի մեջ մտնի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը։ 

Ինչ տնտեսություն ենք ուզում ունենալ

Հաջողում են այն երկրները (և ընկերությունները), որոնք «երկար» են մտածում, ոչ թե՝ միայն այսօրվա օրով

Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջով ուղիղ եթեր է մտել և խոսել դատական համակարգի մասին։