Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որևէ պատճառ չունի». Սերժ Սարգսյան

Վերադարձ լուրերի բաժին

14:22 , 06 Հունիս 2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որևէ պատճառ չունի: Այս մասին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Կողբի զորամասում կայացած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ հերքելով իր և վարչապետի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ հրապարակումները և լուրերը թե Կարեն Կարապետյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել:

«Իսկ պարբերաբար հրապարակվող լուրերը իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Մենք թե՛ կուսակցության, թե՛ իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե՛ ովքեր են այդ բեմականացման հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող»,- ասել է ՀՀ Նախագահը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏՄՊՊՀ-ն և ՀԾԿՀ-ն թույլատրել են «Բիլայնի» և «Թիմի» միավորումը

Մայիսին ՏՄՊՊՀ-ն կարճել էր «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը:

Նոր փորձ միկրոբիզնեսի աջակցության գործում

«Support Armenia Fund»-ը և Էկոնոմիկայի նախարարությունը կհամագործակցեն՝ խթանելու միկրոբիզնեսի վերականգնումը:

Պետական պարտքը 7 մլրդ 721.8 մլն դոլար է

Մեկ ամսվա ընթացքում պետական պարտքն ավելացել է 5.9 մլն դոլարով: