Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

16:49 , 08 Մայիս 2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին դիմում է ներկայացրել առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունների կատարումը դադարեցնելու վերաբերյալ, որով պայմանավորված՝ խնդրել է նաև դադարեցված համարել վարչապետի պաշտոնակատարի պարտականությունների կատարումը:

Կարեն Կարապետյանը շնորհավորել է նաև Նիկոլ Փաշինյանին, որն այսօր ԱԺ-ի կողմից ընտրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ։

«Շնորհավորում եմ նոր վարչապետին։ Վարչապետին եւ հաջորդող բոլոր վարչապետերին անկեղծ մաղթում եմ բազմաթիվ հաջողություններ, լավ արդյունքներ, անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված եւ միշտ հասկացված լինել ժողովրդի կողմից:

Պատկերացնելով վարչապետի ծանր եւ պատասխանատու աշխատանքը, որը պահանջում է անհոգ օրերի ու գիշերների բացակայություն, առաջարկում եմ մեր համաքաղաքացիներին, լրագրողներին, սոցիալական ցանցերից օգտվողներին եւ քաղաքական ուժերին՝ վարչապետին քննադատելիս անել այն առարկայական, անձնականը եւ ընտանիքը չխառնելով, խորհուրդ տալով եւ ոգեւորելով»,- ասված է Կարեն Կարապետյանի ուղերձում:

Նա շնորհակալություն է հայտնել բոլորին «քննադատության, ոգեւորիչ խոսքերի եւ աջակցության համար»:

«Շատ հետաքրքիր եւ պատասխանատու ժամանակաշրջան էր։ Ես իմ կարողությունները մաքսիմալ ներդրել եմ աշխատանքի մեջ։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կառավարության մեր թիմին։ Չափազանց պարկեշտ եւ հայրենասեր մարդկանց թիմ էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ժամանակահատվածում պետական համակարգ մուտք գործած պրոֆեսիոնալ, անկաշկանդ, համարձակ եւ էֆեկտիվ երիտասարդներին։

Բոլորիդ լա՛վ տրամադրություն, լավ եղե՛ք»,- ամփոփել է Կարեն Կարապետյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը լրացուցիչ աջակցություն կստանա կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարի շրջանակներում

Բնապահպանության նախարարությունը միացել է «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» գործընկերությանը /NDC partnership/։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն այցելել է «Երևան, իմ սեր» հիմնադրամ (լուսանկարներ)

Այսօր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն այցելել է «Երևան, իմ սեր» հիմնադրամ, որը գործում է հենց հիմնադրամի միջոցներով վերականգնված շենքում

Տիգրան Ավինյանը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է կոմիտեի նորանշանակ ղեկավար Սարհատ Պետրոսյանին: