Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարեն Կարապետյանը հանձնարարել է  վերհանել վառելանյութերի ոլորտում առկա խնդիրները

Վերադարձ լուրերի բաժին

15:52 , 16 Մարտ 2017

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Անդրադառնալով  բենզինի և դիզելային վառելիքի որակին՝ վարչապետը նշել է. «Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են խնդիրներ բենզինի և դիզելային վառելիքի որակի  վերաբերյալ: Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաև գործնականում առկա որոշակի բացերով: Արդյունքում էական վնաս է պատճառվում սպառողներին և շուկային»:

Գործադիրի ղեկավարը հանձնարարել է  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին 1-ամսյա ժամկետում բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում չարաշահումների վերացման և որակի վերահսկողության գործառույթներն առավել արդյունավետ իրականացման նպատակով,  ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ համապատասխան թույլտվություններն ըստ վառելիքի տեսակների հստակ տարանջատման վերաբերյալ՝ հաշվի առնելով հանրապետության ներքին շուկայում դրանց սպառման փաստացի կառուցվածքը։ Հանձնարարվել է նաև, համատեղ քննարկելով, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հետ մշակել այս ոլորտում առկա խնդիրները վերհանելու և կանխարգելելու հստակ մեթոդաբանություն:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է հավելաճ

2019 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ՝ հավելաճը եղել է համապատասխանաբար 1.3% և 0.2%:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Դրամապատում

Կենտրոնական բանկը ներկայացրել է տեսաֆիլմ հայկական դրամի մասին:

Ֆինանսական համակարգի բարեփոխման նպատակը հանրային բարիքի արդար բաշխումն է

Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: