Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարեն Կարապետյանը համագործակցության խորացման հարցեր է քննարկել իսպանական «Ակցիոնա» ընկերության ներկայացուցիչների հետ

Վերադարձ լուրերի բաժին

15:42 , 24 Հունվար 2018

Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցի երրորդ օրը մեկնարկել է իսպանական «Ակցիոնա» ընկերության ղեկավարների հետ հանդիպումով:

«Ակցիոնա»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոզե Մանուել Էնտրեկանալեսի և «Ակցիոնա Էներջի» (ACCIONA Energy) գլխավոր գործադիր տնօրեն Ռաֆայել Մատեո Ալկալայի հետ քննարկվել են արևային և հողմային էներգետիկայի ու ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Վարչապետը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է, որպեսզի ընկերության կողմից Հայաստանում մեկնարկած ծրագրերն ընդլայնվեն և ընդգրկեն ոչ միայն վերականգնվող էներգետիկայի, այլև ջրային ռեսուրսների կառավարման ոլորտը, որտեղ բավականին լուրջ բարեփոխումներ են մեկնարկել։

«Ակցիոնա» -ի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել վերականգնվող էներգետիկայի բնագավառում ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրի կապակցությամբ և նշել, որ նախատեսում են տեսանելի ապագայում այցելել Հայաստան՝ տեղում ներդրումային այլ հնարավորություններին ծանոթանալու նպատակով:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող ծրագրերին և զարգացման ուղղություններին:

Տեղեկանք. Աշխարհի ավելի քան 40 երկրներում գործող «Ակցիոնա» ընկերությունը Իսպանիայի խոշոր բիզնես ընկերություններից է, որն առաջատար է ենթակառուցվածքների զարգացման, վերականգնվող էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման և ծառայությունների ոլորտներում: Ընկերությունն այլընտրանքային էներգետիկայի արտադությանն ուղղված ծրագրեր է իրականացնում նաև ՀՀ Գեղարքունիքի մարզում: 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության:

Հայաստանը`համաշխարհային դերակատար միկրոէլեկտրոնիկայի կրթության բնագավառում

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցում էր ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Հաճախորդները կարող են ապառիկ գնումներ կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկի ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում

ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկերից կարող են օգտվել մինչև 70 տարեկան հաճախորդներն՝ ամսական եկամուտը հավաստող փաստաթղթի հիման վրա: