Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարեն Կարապետյանը կներկայացնի Հայաստանը Դավոսի ֆորումում .Banks.am

Վերադարձ լուրերի բաժին

15:24 , 15 Հունվար 2018

Հայաստանը տեւական դադարից հետո, ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի, հունվարի 23-26-ը Շվեյցարիայի Դավոս հանգստավայրում կմասնակցի 48-րդ ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումին (World Economic Forum):

Այս մասին Banks.am-ին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:

Նա տեղեկացրել է, որ ֆորումի շրջանակում նախատեսվում է վարչապետի ելույթը, ինչպես նաեւ մի շարք երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ:

Պատվիրակության կազմը դեռեւս հստակ չէ, բայց այն, ըստ խոսնակի, կլինի ոչ շատ մեծ:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Դավոսին Հայաստանը, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, մասնակցել էր 2009-ին: Վերջին տարիներին Դավոսի ֆորումում Հայաստանի ներկայացված չլինելը, որպես կանոն, պատճառաբանվում էր մասնակցության հետ կապված մեծ ծախսերով:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը`համաշխարհային դերակատար միկրոէլեկտրոնիկայի կրթության բնագավառում

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցում էր ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Հաճախորդները կարող են ապառիկ գնումներ կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկի ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում

ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկերից կարող են օգտվել մինչև 70 տարեկան հաճախորդներն՝ ամսական եկամուտը հավաստող փաստաթղթի հիման վրա:

«Բիզնես-գիտություն» կապի ամրապնդմանն ուղղված մրցույթ

Մրցույթը կազմակերպվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից՝ «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» միջազգային նախագծի շրջանակներում։