Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարեն Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Վերադարձ լուրերի բաժին

23:10 , 25 Նոյեմբեր 2019

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը կալանքի տակ կմնա ևս երկու ամիս:

Նոյեմբերի 25-ի դատական նիստից հետո այս մասին ասաց Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը: Պաշտպանը սպասելի համարեց դատարանի որոշումը և նշեց, որ անհասկանալի են իր վստահորդին կալանքի տակ պահելու հիմքերը:

«Այն վնասի չափը, որը առաջադրվել էր Կարեն Խաչատրյանին, վաղուց գտնվում է գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվին: Այն ռիսկերը, որոնք ամեն անգամ բերվում են, թե Կարեն Խաչատրյանը մնալով ազատության մեջ կխոչընդոտի կամ կխուսափի քննությունից, ամբողջությամբ չեզոքացված են»,- ասաց Մակինյանը:

Կարեն և Գագիկ Խաչատրյանները որպես մեղադրյալներ ներգրավվել են ավելի քան 210 մլն դրամ վատնելու և պաշտոնեական դիրքի չարաշահման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում: Կարեն և Գագիկ Խաչատրյանները կալանքի տակ են արդեն մոտ երկու ամիս:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:

06.12.2019: ԿԲ նախագահի այցը Վիենա

Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:

Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ

Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: