Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարգելվի մոլերի, ժամանցի վայրերի գործունեությունը

Վերադարձ լուրերի բաժին

19:22 , 21 Մարտ 2020

ՀՀ պարետատունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի, գլխավոր պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները՝
• Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության:
• Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն
• Կինոֆիլմերի ցուցադրում
• Խաղատներ
• Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ:
Պարետատունը բոլոր ջանքերը գործադրում է մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, հայ ազգի ուժերը մոբիլիզացնելու և բոլորիս առջև ծառացած մարտահարվերը հաղթահարելու համար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բարեփոխումները 2019-ին դրական են ազդել պետական պարտքի կայունության պահպանմանը

Այդ մասին ասել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ Ազգային ժողովում:

Brain – Ring մրցույթը՝ առցանց

Նախաձեռնության նպատակը ավագ դպրոցում ձեռնարկատիրական և ֆինանսական կրթություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։