Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարգավորվում է Հայաստանից դեպի Ղազախստան մեքենաների արտահանման հարցը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ
Լուրեր

16:58 , 16 Ապրիլ 2020

Ապրիլի 16-ին ուժի մեջ է մտել «Ղազախստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների գրանցման կանոների մեջ փոփոխություններ կատարելու մասին Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանը»։

Այդ փաստաթղթի համաձայն Ղազախստան ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցների պետական գրանցումը այլևս չի համարվի առաջնային։

Այպիսով, Ղազախստանի քաղաքացիները ԵԱՏՄ երկրներից բերված մեքենաների ժամանակավորապես գրանցման ժամանակ ստիպված չեն լինի վճարել առաջնային փաստաթղթերի հավաքագրման համար։
ԵԱՏՄ երկրներից Ղազախստան ներմուծված ավտոմեքենաների գրանցման ժամանակ տեխանձնագրում կկատարվեն հատուկ նշումներ՝ կախված թե որ երկրում է այն հաշվառված.

Ռուսաստանի Դաշնությունից ՝ ՏՄ ՌԴ(Տրանսպորտային միջոց Ռուսաստանի դաշնությունից)
Հայաստանի Հանրապետությունից՝ ՏՄ ՀՀ(Տրանսպորտային միջոց Հայաստանի Հանրապետությունից)
Բելառուսի Հանրապետությունից՝ ՏՄ ԲՀ(Տրանսպորտային միջոց Բելառուսի Հանրապետությունից)
Ղրղստանի Հանրապետությունից՝ ՏՄ ՂՀ(Տրանսպորտային միջոց Ղրղստանի Հանրապետությունից)։
Ավտոմեքենայի գրանցման կանոներում կկատարվեն մի շարք այլ փոփոխություններ, որոնք հիմանկանում կկրեն տեխնիկական բնույթ, միաժամանակ, կլինեն լրցուցիչ ծառայություններ egov.kz-ի միջոցով իրավաբանական անձանց մեքենաների օնլայն գրանցման հետ կապված։

Հայաստանում հաշվառված մեքենաների սեփականատերերին մնում է սպասել որոշման ընդունմանը, որը թույլ կտա Ղազախստանում ժամանակավոր հաշվառման կանգնեցնել ավտոմեքենան՝ համեմատաբար ավելի ընդունելի պայմաններով։
Հիշեցնենք, որ այդ օրենսդրական նախաձեռնությունը գտնվում է մշակման փուլում և այն հնարավոր է, որ ընդունվի 2020թ.-ի մայիս-հունիս ամիսներին։

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը. փոխվարչապետ

Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը՝ բոլոր հնարավոր ուղղություններով:

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք: