Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարգավորիչ գիլյոտինը շարունակում է կրճատումներն ու պարզեցումները

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

16:33 , 22 Հոկտեմբեր 2015

Կառավարության այսօրվա նիստում հավանության են արժանացել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մի շարք առաջարկներ, որոնք վերաբերում են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող գյուտերի, արդյունաբերական նմուշների գաղտնիության աստիճանի որոշմանը: Մասնավորապես, առաջարկվել է կրճատել իրավասու մարմնի կողմից տրվող գրավոր եզրակացության, արդյունաբերական սեփականության օբյեկտի գաղտնազերծման դեպքում այդ մասին իրավատիրոջը ծանուցելու ժամկետները, ինչպես նաեւ սահմանել Մտավոր սեփականության գործակալության կողմից պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների առկայության ստուգման ժամկետ՝ հայտը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
Տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման նպատակով կենտրոնը ուսումնասիրել է ձեռնարկատիրական ոլորտը կարգավորող իրավական ակտերի շրջանակը, դրանցում առկա բիզնես գործընթացները: Ըստ այդմ, առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել 2002թ.-ի դեկտեմբերի 5-ի «Բորսային (ոչ ֆոնդային) առևտրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը և բորսային (ոչ ֆոնդային) առևտրի կազմակերպման գործունեության լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշումը, քանի որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում 2005թ.-ին կատարված փոփոխությունների արդյունքում նման լիցենզիա չի նախատեսվում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սուրեն Կարայանը նախագահին զեկուցել է հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու նախարարության 2018թ. ծրագրերը

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է

Նոր կարևոր նշանակումներ՝ դատական համակարգում

Աղասի Դարբինյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ

«Ունենք աճ՝ բոլոր ցուցանիշներով». Կարեն Կարապետյան

Երևանում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստը