Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կարաս Վայնս և Կոնվերս Բանկ ընկերություններն ամփոփել են համատեղ մրցույթի արդյունքները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

10:53 , 01 Ապրիլ 2019

Արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող Կարաս Վայնս և Կոնվերս Բանկ ընկերությունները ամփոփել են հայ արվեստագետների համար հայտարարված մրցույթի արդյունքները: Մրցույթն իրականացվել է Karas Art ծրագրի շրջանակներում՝ Կոնվերս Բանկի ֆինանսական աջակցությամբ:
Մրցույթի շրջանակում արվեստագետներին էր առաջարկվել ներկայացնել արվեստի ինքնատիպ գործերի էսքիզներ կամ թվային ձևաչափով օրինակներ, որոնք հետագայում պետք է ձեռքով նկարվեն գինու տակառների վրա:

«Տակառների նկարազարդման մրցույթը ապրանքանիշի` տեղական ստեղծարար միջավայրը խթանելու և մշակութային հարուստ ժառանգությունն ու գինեգործության հետաքրքիր ավանդույթները վերակենդանացնելու ընդհանուր տեսլականի մասն է: Մեր նպատակն է խթանել և խրախուսել հայ նկարիչներին, որոնք շատ տաղանդավոր են, կարողանում են իրենց զգացմունքներն ու հոգեվիճակն արտահայտել աներևակայելի գույներով: Գինու արտադրությունը ևս արվեստի տեսակ է, որտեղ արվեստի կատարյալ գործ ստեղծելու համար անհրաժեշտ է Թիմի անդամներից յուրաքանչյուրի նվիրվածությունն ու սերը»,- ասել է Կարաս Վայնս ընկերության տնօրեն Խուլիանա Դել Ագիլա Էռնեկյանը:

Ըստ նրա` Karas Art- ը երկարաժամկետ ծրագիր է, որի շրջանակներում Կարաս Վայնս-ը պարբերաբար հանդես ենք գալու հետաքրքրիր մրցույթներով և նախաձեռնություններով:

«Մշակույթի, արվեստի խրախուսումը Կոնվերս Բանկի գործելակերպն է, մեր հանրային ծրագրերի կարևորագույն բաղադրիչներից է: Յուրաքանչյուր տարի Բանկը ներգրավված է լինում մեկ տասնյակից ավելի մշակութային նախաձեռնությունների: Ուրախությամբ մաս կազմեցինք մեր Խմբի անդամ և գործընկեր՝ Կարաս Վայնսի այս հետաքիրքիր նախաձեռնությանը»,-ասել է մրցույթի ֆինանսական աջակից Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Միջոցառման ավարտին լավագույն 3 էսքիզներ ներկայացրած արվեստագետներին են հանձնվել դրամային պարգևներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ

Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444 08000 0007:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կոչ են անում այլ ընկերությունների աշխատակիցներին՝ միանալ նախաձեռնությանը: Համոզված ենք, որ գործատուների ու աշխատակիցների համանման նախաձեռնություններն ավելի կմոտեցնեն հաղթանակը:

2020թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում: