Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կատարվում է քննություն՝ ԴԱՀԿ պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

14:57 , 04 Հունիս 2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ ծառայության քննիչի վարույթ է ընդունվել խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:

Մասնավորապես, ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի հաշվետվության ուսումնասիրությամբ արձանագրվել են 2016-2017թթ ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների մի շարք դեպքեր: Հիշյալ հաշվետվության ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարվող նախաքննության արդյունքում արձանագրվել են նույն ժամանակահատվածում ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործությունների ևս մի քանի դրվագներ:

Այսպես, պարզվել է, որ 2016 թվականին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում հարուցված 4303 կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա է եղել 64.797.300 ՀՀ դրամ, իսկ 2017 թվականին հարուցված 1814 կատարողական վարույթներով՝ 38.152.600 ՀՀ դրամ: Սակայն ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները, պարտավոր լինելով այդ գումարների բռնագանձման նպատակով արգելանքներ դնել պարտապանների գույքի վրա, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, որի հետևանքով վերը նշված գումարները չեն բռնագանձվել:

Պարզվել է նաև, որ 2016-2017թթ. ընթացքում հարուցված 197 կատարողական վարույթներով պարտապանների գույքի վրա դրվել են բռնագանձման ենթակա գումարից պակաս արգելանքներ: Ավելի քան 40 անձի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով արգելանքի հաղորդագրություններ չեն ուղարկվել ՀՀ մաքսային ծառայություն, և այդ անձինք հանրապետություն են ներկրել ավտոմեքենաներ, որոնց վրա բռնագանձում չի տարածվել:

Ստուգմամբ պարզվել է նաև, որ ՀՀ ֆինանսների նախարարության պահանջով ընկերությունից հօգուտ պետական բյուջեի անհրաժեշտ է եղել բռնագանձել 130.172.600 ՀՀ դրամ: Սակայն հարկադիր կատարողն ընկերություն է այցելել կատարողական վարույթ հարուցելուց 16 օր հետո, երբ ընկերությունն այդ ընթացում արդեն հասցրել էր ելքագրել բռնագանձման ենթակա առանձնապես խոշոր չափերի գումարը` այլ անձի փոխառությամբ տրամադրելով 35.000.000 ՀՀ դրամ: Ընդ որում, պարզվել է, որ այցելության ընթացքում հարկադիր կատարողը ընկերության դրամարկղում առկա գումարից պակաս գումար է բռնագանձել:

Բացի այդ, պարզվել է նաև, որ Կապանի հարկային տեսչության պահանջով 31.10.2014թ. հարուցված կատարողական վարույթով անհրաժեշտ է եղել ընկերությունից բռնագանձել 40.854.000 ՀՀ դրամ: Հարուցված կատարողական վարույթի ընթացքում ընկերությունից բռնագանձվել է ընդամենը 161.600 ՀՀ դրամ, սակայն պարզվել է, որ ընկերությունն ունեցել է 16 մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներ, որոնց վրա բռնագանձում չի տարածվել:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում ասելով երբեք չի կարելի հասկանալ, որ գույքը բռնագանձվում է առհասարակ առանց դատարանի որոշման:

ԱՊՀ ՄԽՎ խորհուրդը հաստատել է Վարազդատ Կարապետյանի ընտրությունը տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Բարձր է գնահատվել Հայաստանում 2018 թ. դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունը:

Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձված վարձավճարների նկատմամբ կկիրառվի 50 տոկոս զեղչ

2018 թ. համար Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձված վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչի կիրառումը մասնակի կմեղմի ընկերության ֆինանսական ճեղքվածքը: