Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կատարվել է ընդերքօգտագործողների ունեցած շուրջ 470 միլիոն դրամի պարտավորություն

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

23:35 , 05 Մարտ 2019

Հայաստանի գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հարցադրումներով երեք հիմնական ուղղություններով ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, վերջինի համակարգում գործող մարմինների և կազմակերպությունների հարուցած կամ նրանց դեմ ներկայացված հայցերի, դրանց հիման վրա ընդունված դատական ակտերի հիմնավորվածության, բողոքարկման ու կատարման ոլորտներում: b4b.am-ին այդ մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Ուսումնասիրվել է ընդերքօգտագործողների կողմից 2013-2016 թթ․ ընթացքում ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման պետական տուրքի վճարման գործընթացը: Պարզվել է, որ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ ընդերքօգտագործող թվով 60 տնտեսվարող սուբյեկտ պետական տուրքի վճարման գծով ունեցել է ընդհանուր շուրջ 300 մլն ՀՀ դրամի պարտավորություն: Նրանցից 37-ը ճանաչվել են սնանկ, 3 տնտեսվարող սուբյեկտի սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննությունը գտնվում է ընթացքի մեջ, իսկ 3 տնտեսվարող սուբյեկտ լուծարվել է՝ ունենալով պետական տուրքի վճարման պարտավորություններ:

Ընդերքօգտագործման պայմանագրեր կնքած և պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող տնտեսվարող սուբյեկտներից ոչ մեկը սահմանված կարգով չի զրկվել ընդերքօգտագործման թույլտվությունից։ Համաձայն Ընդերքի մասին օրենսգրքի և ընդերքօգտագործման պայմանագրերի՝ ընդերքօգտագործողի կողմից օրենքով և պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում այդ սուբյեկտին տրվում է զգուշացում, որից հետո 90 օրվա մեջ խախտումը չվերացնելու դեպքում լուծվում է ընդերքօգտագործման պայմանագիրը:

ՈՒսումնասիրվել է ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ներդրումների իրականացնելու գործընթացը։ Պարզվել է, որ 2012-2017 թվականներին ընդերքօգտագործման պայմանագրերում նախատեսվել է ՀՀ մարզերի համայնքներում ներդրումներ կատարելու պարտավորություն 86 սուբյեկտների համար: Նշված սուբյեկտները պայմանագիրը կնքելուց մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածում պարտավոր էին համայնքներում կատարել ընդհանուր առմամբ մոտ 280,5 միլիոն դրամի ներդրում:

ՈՒսումնասիրվել է նաև ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների պարտավորությունների կատարման, ինչպես նաև չկատարված պարտավորությունների գծով իրավասու պետական մարմինների կողմից ձեռնարկված միջոցների գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Պարզվել է, որ ռեկուլտիվացիոն վճարների գծով 2018թ. հունիսի դրությամբ 308 ընդերքօգտագործող ունի ընդհանուր շուրջ 523 միլիոն դրամի պարտավորություն:

Ընդերքօգտագործողները նախազգուշացվել են պարտավորություններն ամբողջ ծավալով կատարելու անհրաժեշտության վերաբերյալ: Դատախազության և այլ գերատեսչությունների համատեղ միջոցառումների արդյունքում պետական տուրքի գծով վերականգնվել է գրեթե 93.5 միլիոն ՀՀ դրամ, ռեկուլտիվացիոն վճարների գծով՝ շուրջ 191 միլիոն ՀՀ դրամ, մշտադիտարկումների մասով՝ 3 միլիոն դրամ, իսկ համայնքներում կատարվել են ընդհանուր շուրջ 183 միլիոն դրամի ներդրումներ:

Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող 35 ընկերությունների նկատմամբ ներկայացվել են միջնորդագրեր ընդերքօգտագործման իրավունքները դադարեցնելու վերաբերյալ։ 10-ը ոչ մետաղական ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքները դադարեցվել են, 21 ընկերությունների մասով գործընթացը ընթացքի մեջ է (այդ թվում՝ 4 մետաղական), իսկ 4 ընկերությունների վարչական վարույթը կարճվել է՝ գրավոր զգուշացման հիմքերը վերացնելու հանգամանքով: Ընդհանուր առմամբ պետության և համայնքների նկատմամբ ընդերքօգտագործողների մոտ 1 միլիարդ ՀՀ դրամ պարտավորություններից կատարվել է ավելի քան 470 միլիոնը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։