Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Կասպերսկու լաբորատորիա» vs Microsoft. ռուսաստանյան ընկերությունը բողոք կներկայացնի Եվրահանձնաժողովին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

21:09 , 12 Դեկտեմբեր 2016

 

Համակարգչային անվտանգության ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկու լաբորատորիա» ընկերությունը մտադիր է 1 ամսում դիմել Եվրահանձնաժողով՝ կապված այն բանի հետ, որ Microsoft-ը չարաշահում է շուկայում իր գերիշխող դերը: Այս մասին TASS-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչ Յուլյա Կրիվոշեինան:

«Հնարավոր է, հունվարի կեսերին»,- ասել է նա՝ հավելելով, որ «Կասպերսկու լաբորատորիան» ներկայումս պատրաստում է դրա համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Ավելի վաղ ընկերությունը դիմել էր ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայությանը՝ կապված Microsoft-ի կողմից շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու հետ: Ծառայությունը գործ էր հարուցել կորպորացիայի դեմ:

«Կասպերսկու լաբորատորիայի» կարծիքով՝ Microsoft-ը ստեղծել է մի իրավիճակ, երբ պաշտպանիչ լուծումների մրցակից արտադրողները ի վիճակի չեն լիարժեքորեն կատարել օգտատերերի առաջ ստանձնած պարտավորությունները, ինչը վերջիններիս թողնում է առանց պաշտպանության, սահմանափակում է նրանց՝ հակավիրուս ընտրելու հնարավորությունները՝ հանգեցնելով նրան, որ կողմնակի արտադրողները ֆինանսական կորուստներ են կրում, բացատրում է ռուսական ընկերությունը:

Մասնավորապես, Microsoft-ը պաշտպանիչ պրոդուկտների ստեղծողներին մի քանի օր է տալիս, որպեսզի ապահովվի նրանց որոշումների համատեղելիությունը մինչ Windows 10-ի RTM-վարկածի թողարկումը:

Windows 8-ի և Windows 7-ի դեպքում այդ ժամկետը կազմում էր 2 ամիս և 6 օրացուցային օր, ինչը բավարար չէր մասնագետներին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Forbes-ը հրապարակել է տարվա ամենաբարձր վճարվող երգչուհիների ցանկը

Forbes հանդեսը կազմել է ամենաբարձր վճարվող երգչուհիների 2017 թվականի վարկանիշը

Ինչպե՞ս հանդիպել այն տնօրեններին, ում ոչ մի կերպ չեք կարողանում զանգել

Հերթական հետաքրքիր գրառումը Վահագն Դիլբարյանից։

Ինչպես աշխատանքի չընդունվելը դարձավ մեծագույն հաջողության մեկնակետ. PayPal-ի համահիմնադրի հուշերից

2004 թվականին, երբ ստեղծել ու արդեն վաճառել, էի PayPal-ը, ես հանդիպեցի այն մարդուն, ով ինձ հրավիրել էր հարցազրույցի ու չէր ընդունել Վերին ատյանի դատարան