Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Կասպերսկու լաբորատորիան» մատնանշել է 2017թ. հիմնական կիբերհարձակումները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

15:10 , 22 Դեկտեմբեր 2016

Ինչպես հայտնում է RNS-ը, 2017թ. կիբերանվտանգության ոլորտում առաջին պլանում պետք է լինեն կոնֆիդենցիալ տվյալների պահպանումն ու անձնական կյանքի գաղտնիքները, ինչպես նաև ինտերնետ-հանցագործների կողմից կիբերարժույթների օգտագործման դեմ պայքարը։

Համակարգչային անվտանգության ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության վերլուծաբանները ենթադրում են, որ 2017 թվականին կիբերհանցագործները ավելի հաճախ խաղադրույքներ կկատարեն «կարճատև վարակումների» վրա։

Նման հարձակումները օգտագործում են չափերով ոչ մեծ ծրագրեր, որոնք տեղադրվում են համակարգչի օպերտիվ հիշողության մեջ ու այնուհետ անհետանում են՝ առանց որևէ հետքի։
«Կիբերհարձակումները ավելի քաղաքականացված բնույթ են ձեռք բերում, իսկ կիբերլրտեսության հետևանքով խոշոր ընկերությունների տվյալների հրապարակման փաստերը կրում են լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ»,- հայտնել են ընկերությունից։

Ինչպես նշում են փորձագետները, 2017-ին չարագործների ուշադրության կենտրոնում կլինեն ոչ այնքան բանկերը, որքան ֆինանսական մյուս կազմակերպությունները, օրինակ՝ ֆոնդային բորսաները կամ ներդրումային հիմնադրամները։

«Սակայն գլխավոր սպառնալիքը կապված է կրիպտոարժույթների օգտագործման հետ։ Այսօր նրանց թիվը հասնում է մինչև 50-ի, իսկ նրանցից 10-ն ունեն լուրջ շուկայական կապիտալիզացիա»,- հայտնել են ընկերությունից։

«Փողերի խոշորագույն գողությունները ներկայումս իրականացվում են SWIFT ցանցի միջբանկային համակարգի միջոցով»,- նշում են փորձագետները։
«Ժամանակակից կիբերգողերը արդեն չեն գրոհում հասարակ քաղաքացիներին։ Նրանց ավելի հետաքրքիր է գրոհել հենց բանկերը։ Հենց այդ համակարգի օգնությամբ չարագործները հափշտակել են 100 մլն դոլար Բանգլադեշի Ազգային բանկից»,- նշել են «Կասպերսկու լաբորատորիայի» ներկայացուցիչները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները