Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կասկադը՝ «Հեզար փելլե» («հազար աստիճան»). Ինչպես են իրանցիները կոչում երևանյան տեղանունները

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Լուրեր

15:08 , 01 Փետրվար 2016

Իրանագետ Վարդան Ոսկանյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երևանյան տեղանունների ժողովրդական «պարսկականացման» հարցում իրանցիները յուրահատուկ մոտեցում ունեն, մասնավորապես` Կասկադը կոչում են Հեզար փելլե (բռց.՝ «հազար աստիճան»), Հանրապետության հրապարակը՝ Մեյդան-ե Հերափարաք (բռց.՝ «Հերափարաք-հրապարակ», որտեղ առաջին մասը հայերեն հրապարակի պարսկական արտասանությունն է), Սիրահարների այգին՝ Բաղ-ե փարանդեգան (բռց.՝ «թռչունների այգի», վանդակներում պահվող թռչունների պատճառով), Մարզահամերգային համալիրը՝ Քախ-ե Համալիր (բռց.՝ «Համալիրի պալատ») և այլն:

Փաստորեն ավանդական Չարբախը (բռց.՝ «չորս այգի») արդեն փոքրամասնություն է «նոր պարսկական» երևանյան տեղանունների կողքին»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: