Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառուցված տուն և նոր կյանքի մեկնարկ՝ Սյունիքի մարզում

Վերադարձ լուրերի բաժին

16:20 , 11 Դեկտեմբեր 2020

Բետոնածածկ հատակ, առանց կոմունալ հարմարությունների կիսակառույց շինություն և խոնավ, փոքրիկ սենյակում մանկահասակ երկու երեխա մեծացնելու դժվարին կյանք: Սյունեցի Հարությունյանների ընտանիքը 25 տարի ապրել է նման պայմաններում: Երիտասարդ ամուսինները, տարիներ շարունակ ձգտել են տարբեր լուծումներով հեշտացնել իրենց կյանքը: Արցախյան առաջին պատերազմի պատճառով, 90-ականներին լուրջ խնդիրներ ձեռք բերած տանտերը՝ Արտաշեսը, փորձել է կիսակառույցը քարե լիարժեք տուն դարձնել: Թեև դա նրան չի հաջողվել, սակայն ընտանիքը չի կորցրել հույսը: Սահյանական շնչով լցված հայրենի՝ Լոր գյուղում ամրանալու ձգտումը, չհուսահատվելու լուրջ պատճառ է դարձել:

b4b.am

Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրում ընդգրկված ընտանիքն ամռանը շինարարություն է սկսել: Թեև համավարակը խանգարել է կամավորական խմբերով Հարությունյաններին աջակցելու՝ գործընկերների պատրաստակամությանը, սակայն անհրաժեշտ աջակցությունը հետևողականորեն ցուցաբերվել է: Սյունեցի ընտանիքի երազանքների տունը կառուցվել է՝ նրանց ազատելով տարիների հոգսերից: Տանտիրուհին՝ Օֆելյան, սպասում է աշնանը կամավոր Արցախ մեկնած որդու վերադարձին՝ վերջին շատ փոքրիկ լրացումներն անելու և ընթացիկ տարին ճանապարհելու համար:

b4b.am

«Ամռանն սկսեցինք աշխատանքները: Մի պահ, վիրուսի, հետո էլ պատերազմի պատճառով, որոշ ժամանակով ընդհատեցինք աշխատանքները: Չկար աշխատելու տրամադրություն, բայց գիտակցված՝ տրամադրվեցինք: Հուսանք, որ երկրում ամեն ինչ լավ կլինի և մարդիկ կսկսեն սրտանց ուրախանալ: Շատ քիչ գործ է մնում… Տղաս դիրքերից կիջնի և կավարտենք: Բոլորս մի սենյակում էինք բնակվում: Հիմա զավակներս ամեն մեկն իր սենյակն ունի: Պաստառներն իրենք են ընտրել: Մենք էլ ամուսիններով, վերջապես մեր սենյակն ունեցանք: Էլ չեմ խոսում լոգասենյակի մասին, որը երբեք չենք ունեցել: Մենք մեր երազանքին հասնելու համար սպասեցինք 25 տարի: Մարդը պիտի հույս ունենա, հավատ ունենա և աշխատի, որ հասնի իր երազանքներին: Երբեք չի կարելի հուսահատվել»,- ասել է տանտիրուհին՝ Օֆելյա Ասրյանը:

b4b.am

Նոր կառուցված տունն ունի բոլոր հարմարությունները: Նախկինում ունեցած մեկի փոխարեն, ընտանիքն այժմ լուսավոր ու հարմարավետ չորս սենյականոց բնակարան ունի: Միանգամից մեծացած տարածքում մեծ է նաև հյուրեր ընդունելու ցանկությունը: Տանտերերը ցանկալի հյուրերից մեկին՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենին ընդունել են տեսազանգով:

«Ժամանակն ու հանգամանքները թույլ չտվեցին ֆիզիկապես միանալ ձեզ, բայց կարևորն արդյունքն է: Այսօր դուք ունեք այն տունը, որը երազել եք: Մի խնդրանքով եմ դիմում ձեզ. «տուն» ասելիս երբեք չսահմափակվեք այն տարածքով, որտեղ ապրում և գիշերում եք: Ձեր սիրով, այգում արվող աշխատանքով, մտքերով, գործերով ու երազանքներով փայփայեք ձեր գյուղը, հողը, Հայրենիքը: Այն բոլորիս տունն է և պարտավոր ենք միասին, հոգատարությամբ լցնել յուրաքանչյուր անկյունը: Խնդիրները հաղթահարելի կլինեն, երբ լինենք միասնական, ապրենք հավատով և կոնկրետ գործող նվիրվենք երազանքների իրականացմանը: Ձեզ դա հաջողվել է քսանհինգ տարվա սպասումից հետո: Նույն նվիրումով ու սիրով շարունակեք ապրել հայրենի գյուղում»,- տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հուլիսյան պատերազմից հետո Վիվա-ՄՏՍ-ը հնարավորինս ավելացրել է իր ներդրման չափը՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ առավելագույն աջակցություն տրամադրելու և տան խնդրի առջև կանգնած ընտանիքներին սատարելու համար: Հատկացվել է ավելի քան 230 մլն դրամ։

Տարեսկզբին հայտարարված՝ 37 ընտանիքի փոխարեն, ընթացիկ տարում տան հետ կապված՝ կառուցման կամ վերանորոգման խնդիրները կհաղթահարի 96 ընտանիք:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ-ն դոլար կներարկի շուկա

Սա նշանակում է, որ ԿԲ-ն արտարժույթ (դոլար) կվաճառի։

Ներդրումային միջավայրը բարելավող օրենսդրական նախաձեռնությունն արժանացավ Կառավարության հավանությանը. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարարը մանրամասներ է ներկայացրել Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծից: