Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառլ Չիլինգարյան. Tchibo լուծվող սուրճի արքան

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 08 Հունվար 2017

1949թ. Գերմանիայի ամենահարուստ ընտանիքներից մեկի ներկայացուցիչ Մաքս Հերցը և երիտասարդ հաշվապահ Կառլ Չիլինգարյանը Համբուրգում հիմնեցին Tchibo ընկերությունը, որն արդյունքում դարձավ համաշխարհային ճանաչված ու հաջողակ բրենդ՝ շնորհիվ լուծվող սուրճի վաճառքի:

Կառլ Չիլինգարյանը (Carl Tchilinghiryan) ծնվել է 1910թ. փետրվարի 27-ին Համբուրգում Կարապետ և Էռնա Չիլինգարյանների ընտանիքում:

Տեղի համալսարանում ստանալով հաշվապահի մասնագիտություն՝ Կառլը զբաղվեց չրերի, արմավի, կակաոյի, թզի ու թեյի առևտրով: Կուտակելով մեծ կարողություն՝ նա դարձավ քաղաքի ամենահաջողակ գործարարներից մեկը:
Չիլինգարյանի ծանոթությունը Հերցի հետ վերածվեց համատեղ բիզնեսի: Գերմանացին զբաղվում էր սուրճի հում հատիկների ներկրմամբ և աճեցնում էր գարի, որը փոխարինում էր էժան սուրճին: Հերցը ցանկանում էր օգտվել հայ գործարարի վարձակալած պահեստներից՝ տեղադրելու սուրճի բովման սարքավորումներ:

Մրցակցության պայմաններում գոյատևելու համար Մաքսն ու Կառլը որոշեցին բովել հում հատիկները, փաթեթավորել թիթեղյա տարաներում ու այնտեղ տեղադրել նվերներ: Նման հնարքները խթանում էին գնորդներին կրկնել պատվերները:

Tchibo անվանման մեջ Tchi-ն հայ գործարարի ազգանվան մասնիկն է, իսկ Bo-ն՝ Bohnen բառի մասնիկը, որը նշանակում է «սուրճի հատիկներ», սակայն այդ ժամանակ գնորդները մտածում էին, թե Tchibo-ն սուրճի հատուկ տեսակ է:

Հիմնադրման առաջին 6 տարիներին Tchibo ընկերությունը բացեց ավելի քան 1000 ռեստորան և շուրջօրյա աշխատող սուրճի խանութներ:

Համատեղ աշխատանքի 20 տարիներից հետո Կառլի ու Մաքսի միջև տարաձայնություններ առաջացան՝ Հերցն այլևս չէր ցանկանում ընկերության մասնաբաժինը կիսել Չիլինգարյանի հետ, որը այդ ժամանակ պարտքեր էր կուտակել այլ բիզնեսում վնասներ կրելու հետևանքով:

Պարտքերը մարելու համար Չիլինգարյանը Հերցից խնդրեց 75 հազար մարկ վարկ, սակայն այդ գումարն էլ չօգնեց: Նա վերջնականապես սնանկացավ ու չկարողացավ վերադարձնել իր պարտքը: Դրա հետևանքով Հերցը Կառլի մասնաբաժինը նախ՝ հասցրեց 10 տոկոսի, այնուհետ աստիճանաբար գնեց նախկին գործընկերոջ մասնաբաժինը՝ Չիլինգարյանին վճարելով ընդհանուր առմամբ 225 հազար մարկ:

Չիլինգարյանը մահացել է 1987թ. և թաղվել Համբուրգում՝ Օլսդորֆի ընտանեկան գերեզմանոցում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Պաշտոնապես հայտարարում եմ. Հայ-Ռուսական համալսարանում կոռուպցիա չկա, և երբևիցե չի՛ եղել»

«Տիկնայք և պարոնայք գրանտատուներ, գրանտաորսներ և գրանտակերներ, չհամարձակվեք այլևս ստվեր գցել Հայաստանյան համալսարանական հանրության վրա»

Պարկ Չոն Հի. Կորեական տնտեսական հրաշքի դաժան հայրը

Նախագահ-բռնապետ, տարեկան 350 աշխատանքային օր և պլանային տնտեսություն։ Խոսքը ոչ թե Հյուսիսային, այլ Հարավային Կորեայի մասին է:

Մահացել է Լևոն Հայրապետյանը

Հոկտեմբերի 18-ին՝ լուսադեմին երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը