Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառլոս Պողոսյան. Ամերիկայի ամենահաջողակ հայ ներգաղթյալ բժիշկը. Forbes

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 09 Փետրվար 2017

Կառլոս Պողոսյանը երկար ուղի է անցել մինչ Ամերիկա տեղափոխվելը, որտեղ հիմնել է մանուալ թերապիայի կլինիկաների ցանց, գրում է ամերիկյան Forbes պարբերականը՝ անդրադառնալով այն 7 մուսուլմանական երկրներից ԱՄՆ ներգաղթած հաջողակ անձանց, որոնք հայտնվել են Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի արգելքի տակ։
«Հայ քրիստոնյան մեծացել է Իրանում մինչհեղափոխության շրջանում, սակայն իսլամիստների՝ իշխանության գալուց հետո, որոնք նրա հորից խլել էին բիզնեսը, Պողոսյանների ընտանիքը փախել է Թուրքիա, այնտեղից էլ Կանադա»,- պատմում է պարբերականը։

Միացյալ Նահանգներում Կառլոս Պողոսյանը ստանում է բժշկական կրթություն։

Ինչպես նշում է անգլալեզու պարբերականը, 44-ամյա տղամարդը այսօր Քոնեկտիկուտ նահանգի ամենահաջողակ բժիշկներից է, որտեղ հիմնել է մանուալ թերապիայի մասնագիտացված կենտրոնների ցանց։

Կլինիկաների ընդհանուր եկամուտը կազմում է մոտ 2.5 մլն դոլար։
Պողոսյանը մտադիր է ցանցը ընդկայնել ֆրանշիզի վաճառքի հաշվին, գրում է Forbes-ը։

Հրամանագիրը, որը Թրամփը ստորագրել էր անցած շաբաթ, նպատակ ունի երկիր արգելել արմատական իսլամիստների մուտքը: Փաստաթուղթը կասեցնում էր փախստականների ընդունումը՝ Սիրիայից՝ անորոշ ժամանակով, մյուս երկրներից՝ 120 օրով:

90-օրյա արգելքի տակ էր հայտնվել նաև Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Եմենի քաղաքացիների մուտքը ԱՄՆ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մտորումներ ՀՆԱ-ի հավելաճի մասին

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանն անդրադարձել է ՀՆԱ 7.6%-անոց հավելաճի դրական և մտորումների տեղիք տվող կողմերին: Մասնագետի հիպոթեզների մասին առավել մանրամասն՝ մեր հոդվածում:

ԵՏՀ-ն թարմացրել է ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական կայունացման կարգը

Միության երկրների մակրոտնտեսական կայունությունը դիտարկվում է 3 հիմնական ցուցանիշների քանականան արդյունքներով։ Թե որոնք են այդ ցուցանիշները, իմացեք՝ կարդալով ամբողջ հոդվածը:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ: Հայաստանը հանվել է ԵՄ-ի հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «Մոխրագույն ցուցակից»

Ֆինանսների նախարարությունն այդ ուղղությամբ գործադրել է մեծ ջանքեր և եղել հետևողական: Թե հատկապես որ գործողությունների համար է Հայաստանը հանվել «մոխրագույն ցուցակից», իմացեք՝ կարդալով հոդվածն ամբողջությամբ: