Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարութունը և Համաշխարհային բանկը քննարկել են «Զարգացման քաղաքականության գործառնություն» փաստաթղթի նախագիծը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

19:29 , 19 Փետրվար 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է «Զարգացման քաղաքականության գործառնություն» փաստաթղթի նախագծի քննարկումը: Այդ մասին b4b.am-ին տեղեկացնում է փոխվարչապետի գրասենյակը: Գրիգորյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության շարունակական զարգացումը և այդ համատեքստում բարձր գնահատել մշակվող փաստաթղթի դերը: Փոխվարչապետը քննարկման մասնակիցներին ներկայացրել է Կառավարության գերակայություններն ու տարբեր ոլորտներում առկա խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ ակնկալում է Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագրերի իրականացում: Անդրադրաձ է եղել մարդկային կապիտալի զարգացման, ենթակառուցվածքների արդիականացման, կապիտալի շուկայի ձևավորման, պետական գործառույթների օպտիմալացման և առևտրի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունների օգտագործման հարցերին:

13744_am_2

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ներկայացրել են «Զարգացման քաղաքականության գործառնություն» փաստաթղթի մշակման և հաստատման ժամանակացույցը և նախագծի հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են տնտեսական, ֆիսկալ և հանրային կառավարման ոլորտներին: Ըստ ՀԲ ներկայացուցիչների՝ վերոնշյալ ոլորտները համահունչ են Կառավարության ծրագրում ներառված երեք ուղղությունների հետ՝ կոռուպցիայի դեմ պայքար, մրցակցային, մասնակցային ու ներառական տնտեսություն և հանրային ֆինանսների կառավարում:

Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ Կառավարության ծրագրի և «Զարգացման քաղաքականության գործառնություն» փաստաթղթի մեջ ներառված հավակնոտ ծրագրերը հնարավոր է իրականություն դարձնել համատեղ ջանքերով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։