Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունն արտոնություններ տրամադրեց 16 մլրդ դրամի ներդրումային ծրագրերին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

14:31 , 11 Հուլիս 2019

Կառավարությունը հուլիսի 11-ի նիստում երկու ընկերությունների ներդրումային ծրագրերին արտոնություններ տրամադրելու որոշում կայացրեց: Բավարարվեց գերակա ոլորտում «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ընկերության հայտը՝ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Ըստ որոշման, նախագծի մշակումը պայմանավորված է «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ: Ընկերությունը ներմուծել է սարքավորումներ քաղցրահամ և հանքային ջրերի շշալցման համար: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել ապրանքների լրացուցիչ խմբաքանակ` առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար: Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 14 նոր աշխատատեղ և իրականացվել 1.12 մլրդ դրամի ներդրում:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգեց ներդրումային ծրագրի շրջանակում «Մոեֆֆգրուպ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:

«Մոեֆֆգրուպ» ՍՊ ընկերությունը հիմնվել է 2016 թվականին։ Ներդրումային ծրագրի շրջանակներում Ընկերությունը նախատեսում է ՀՀ, Արմավիրի մարզում զբաղվել AISI 304 տեսակի չժանգոտվող մետաղից հակավանդալային ապրանքների արտադրությամբ։ Նշված ներդրումային ծրագրով նախատեսվում է արտադրության ընդլայնում։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 14.7 մլրդ դրամի չափով ներդրում, որից ցանկով ներկրվող հումքի, նյութերի և ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 14.5 մլրդ դրամ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 100 նոր աշխատատեղ` 130 000 դրամ միջին աշխատավարձով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ն անցկացրել է «Էլեկտրոնային առևտուր և վիրտուալ ՀԴՄ» խորագրով հանդիպում-քննարկում

Վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման արդյունքում կավելանան անկանխիկ շրջանառության ծավալները:

Ամուլսարի հանքի ոդիսականը

Արմենպրեսի անդրադարձը Հայաստանի ամենաքննարկվող թեմաներից մեկին:

Երեք տասնամյակ՝ նկուղում

Բարեկեցիկ կյանքով ապրելու Սուքիասյանների որոշումը ձախողվել է 1988թ.-ի երկրաշարժի պատճառով: Տուն կառուցելն այդ տարիներին դարձել է դժվար, իսկ հետո՝ անհնար: