Invalid username or password
Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսային արտոնություն տրամադրեց «Պրոֆպանել» ընկերությանը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արևային վահանակների արտադրության մեջ։ «Արդեն իսկ իրականացվել է 385 մլն դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 2,9 մլրդ դրամի ներդրում»,- ասաց Խաչատրյանը՝ ավելացնելով, որ ծրագրի արդյունքում ընկերությունում առկա 43 աշխատատեղին կավելանան ևս 5-ը՝ 150-200 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 5,9 մլրդ դրամ:
Դիտումներ 2066
Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները: