Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունում քննարկվել է Գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծը

Վերադարձ լուրերի բաժին

22:41 , 16 Դեկտեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծը: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Tigran-Khachatryan-GEV4122

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և փոխնախարար Արտակ Քամալյանը մանրամասն ներկայացրել են ռազմավարության նպատակներն ու առաջնահերթությունները, որոնք ըստ նրանց, սահմանվել են՝ հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները: Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ այն հիմնված է կայուն զարգացող, նորարարական լուծումներ ընդունող, բարձր ավելացված արժեք ստեղծող, առավելապես արտահանող, բնական պաշարները խնայողաբար օգտագործող, բարեկեցություն երաշխավորող գյուղատնտեսություն ունենալու վրա:

Gov-GEV4175

Նախարարն անդրադարձել է ոլորտում առկա խնդիրներին, որոնց շրջանակում նշել է գյուղատնտեսության ցածր արդյունավետությունը, սննդամթերքի անվտանգության անբավարարությունը, ներքին շուկայում կենտրոնացվածությունը, ինստիտուցիոնալ ցածր կարողությունների առկայությունը, ինովացիաների կիրառության սահմանափակությունը:

Mher-Grigoryan_Nikol-Pashinyan-GEV4234

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ռազմավարության նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով նշված խնդիրները: Ոլորտի զարգացման համար ընտրվել են հետևյալ սկզբունքները՝ ագրեգացում, առևտրայնացում, երիտասարդության ներառում, դիվերսիֆիկացում և ռիսկերի կառավարում, կլիմայական հարմարվողականություն, տեխնոլոգիական արդիականացում:

Gov-GEV4109

Էկոնոմիկայի նախարարը ռազմավարության առաջնահերթությունների թվում նշել է օգտագործվող հողատարածքների ավելացումը, ոռոգման համակարգի բարելավումը, ֆինանսների հասանելիության բարձրացումը, սերմերի և տնկանյութերի որակի բարելավումը, ժամանակակից անասնաբուծության խթանումը, սննդամթերքի անվտանգության ապահովումը, արտահանմանը միտված տեղական շուկայի ձևավորումը, գյուղատնտեսական ներդրումների ներգրավման գործիքների մշակումը, կոոպերացիաների և համախմբման խթանումը, գյուղատնտեսական մանրածախ և մեծածախ շուկաների զարգացումը:

Nikol-Pashinyan-GEV4113

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացման կարևորությունը՝ վերջնարդյունքում ընդունվելիք ռազմավարությանը համապատասխան: Գործադիրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է փաստաթղթում առկա խնդիրների լուծման նպատակով շարունակել ռազմավարության նախագծի քննարկումները շահագրգիռ գերատեսչությունների հետ և դրանց արդյունքներով նախագիծը դնել շրջանառության մեջ:

GEV4193

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

48167 ստուգում

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

ԱՄՀ-ից ներգրավված վարկն անդրադարձել է ՀՀ միջազգային պահուստների կառուցվածքի վրա

Միջազգային պահուստների կազմի մեջ էականորեն ավելացել է SDR-ի՝ Հատուկ փոխառելիության իրավունքի (ՀՓԻ) տեսակարար կշիռը, որն աճել է նախորդ ամսվա համեմատ ավելի քան 27 անգամ՝ կազմելով 74,4 մլն դոլար։

10.07.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 107.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36.2 մլն ԱՄՆ դոլար: