Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունում քննարկվել են Հարկային օրենսգրքի նախագծով առաջարկվող փոփոխությունները

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

13:35 , 16 Փետրվար 2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ խորհրդակցություն՝ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Այսօր մեկնարկում է Հարկային օրենսգրքի մանրամասն քննարկումը կառավարությունում:

Անցած տարի բոլոր գերատեսչություններն ունեին հանձնարարական՝ քննարկել օրենսգիրքը համապատասխան ճյուղերի տնտեսվարողների և լայն հանրության հետ՝ հաշվի առնելով հնարավոր ազդեցությունները տնտեսական աճի և բյուջեի մուտքերի վրա, որպեսզի օրենսգրքի վերջնական տարբերակը ներկայացնենք Ազգային ժողով», – դիմելով ներկաներին՝ ասել է վարչապետը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ըստ որոշ հարկատեսակների առաջարկվող փոփոխությունները և կատարված ուսումնասիրությունների արդյունքները, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել ոլորտային քննարկումները և սեղմ ժամկետում ներկայացնել վերլուծություն ըստ հարկատեսակների առաջարկվող փոփոխությունների հնարավոր ազդեցության վերաբերյալ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Չինաստանում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ

Հայ գործարարները հնարավորություն կստանան հիմնելու իրենց ձեռնարկությունների ներկայացուցչությունները

Լևոն Արոնյանի կինը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

ՊԵԿ-ը պարզաբանում է հիպոթեքային վարկի տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման մասին լուրերը

Վերջին շրջանում հասարակության որոշ խմբերում քննարկվում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հիպոթեքային վարկի սպասարկման համար…