Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունում քննարկվել են արտահանման խթանմանն ուղղված հետագա քայլերը

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

17:57 , 12 Հունվար 2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները:

Կառավարության ղեկավարին, մասնավորապես, ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ ստեղծվելիք արտահանման խթանման խորհուրդի գործունեության գերակա ուղղությունների, մեխանիզմների և գործիքակազմի վերաբերյալ: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, արծարծվել են խորհրդի աշխատակարգին և գործունեության առաջնահերթություններին վերաբերող հարցեր:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հորդորել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին համատեղել ջանքերը՝ ոլորտում առաջընթաց արձանագրելու համար: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա լրամշակել փաստաթուղթը և ներկայացնել ստորագրման:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ-ն կրկին անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս

ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել խթանող դրամավարկային պայմանները և անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես (լուսանկարներ)

Վարչապետը շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր տնօրեն ունի

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայկակ Արշամյանի թեկնածությունը Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում