Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունում տեղի է ունեցել արտահանման խթանման վերաբերյալ խորհրդակցություն

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

16:25 , 01 Դեկտեմբեր 2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ խորհրդակցություն՝ շահագրգիռ պետական գերատեսչությունների և գործարար աշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տեղական արտադրանքի արտահանման խթանման ոլորտում տիրող իրավիճակը, այդ ուղղությամբ իրականացվող քայլերը և առկա հնարավորությունները: Այս համատեքստում, մասնավորապես, արծարծվել են դեպի Ռուսաստանի Դաշնություն և ԵԱՏՄ անդամ երկրներ հայկական արտադրանքի արտահանման խթանմանը վերաբերող հարցեր: ՀՀ վարչապետի առաջարկությամբ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ՌԴ կողմից թուրքական ապրանքների նկատմամբ նախատեսվող արգելանքի պարագայում սպասվելիք իրավիճակն ու հայկական արտադրանքի արտահանման ծավալն ավելացնելու հնարավորությունները: Մասնավորապես, քննարկվել են գյուղատնտեսության, զբոսաշրջության և ներդրումների ոլորտներում հնարավոր քայլերն ու գործողությունները:
Մտքերի փոխանակության ընթացքում կառավարության ղեկավարին են ներկայացվել նաև արտահանող ընկերություններին հուզող խնդիրները:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել արտահանման խթանմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ նախաձեռնության: Կառավարության ղեկավարը հորդորել է գործարարներին բաց չթողնել ստեղծված իրավիճակում առաջացող հնարավորությունները և ավելացնել դեպի ռուսաստանյան շուկա արտադրանքի արտահանման ծավալը: Վարչապետը նաև հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ ակտիվ աշխատել իրենց ոլորտներում նախանշված ուղղություններով և սեղմ ժամկետում կառավարություն ներկայացնել գործողությունների հստակ ծրագիր:

Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. փոխքաղաքապետի պարզաբանումները բյուջեի մասին

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մեկնաբանել է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի, դրա պակասուրդի (դեֆիցիտի), տեղական տուրքերի և վճարների բարձրացման, ինչպես նաև մի շարք ուղղություններով հատկացվող ֆինանսական միջոցների կրճատման շուրջ բարձրացվող հարցերը.

Ներմուծման սահմանափակումներ` խոզի ժանտախտից ու թռչնագրիպից խուսափելու նպատակով

Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով՝ գործում են ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսն էլ փակ է բեռնատարների համար

Դեկտեմբերի 12-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ