Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունում գործընկերների հետ քննարկվե են ՀՀ զարգացման ռազմավարությունը և գործընկեր երկրների ներգրավվածությունը

Վերադարձ լուրերի բաժին

21:24 , 26 Հուլիս 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական քննարկումը: Այդ մասին հայտնեց փոխվարչապետի գրասենյակը:

Հանդիպման օրակարգում ներառված էր երկու հարց՝ ՀՀ զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները և ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում միջազգային կազմակերպությունների և գործընկեր պետությունների ներգրավվումը:

Քննարկմանն անցնելուց առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր պետությունների դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին հանդիպմանը ներկա գտվնելու և այս ձևաչափով երկխոսությունը շարունակելու պատրաստակամության համար:

Օրակարգի առաջին հարցը զեկուցել է ՀՀ վարչապետի խորհրդական Լևոն Մազմանյանը: Նա ներկայացրել է մինչև 2050թ. Հայաստանի փոխակերպման ռազմավարության նախնական տարբերակը: Զեկույցը ներառում էր այն հիմնական սկզբունքներն ու նպատակները, որոնց վրա կառուցվելու է Հայաստանի զարգացման ռազմավարությունը: Վարչապետի խորհրդականն առանձնացրել է ռազմավարության երեք հիմնական բաղադրիչները՝ գաղափարը, տեսլականը և գործողությունը: Նա ընդգծել է սոցիալ-տնտեսական թիրախային ցուցանիշները, ինչպես նաև նշել է տնտեսության զարգացման երեք փուլերն իրենց հենքային տարբերություններով: Լևոն Մազմանյանը թվարկել է ռազմավարական գերնպատակները և անդրադարձել որոշ նպատակների վերջնարդյունքներին:

Զեկույցից հետո միջազգային գործընկերներն իրենց հուզող հարցերն են ուղղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և վարչապետի խորհրդական Լևոն Մազմանյանին: Քննարկման ընթացքում հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել ռազմավարության մշակման վերջնաժամկետի, դոնորների հետ համագործակցության համակարգման և ռազմավարության մեջ նշված որոշ մանրամասների շուրջ: Հարցերին պատասխանելիս փոխվարչապետն ընդգծել է, որ կառավարության ցանկությունն է ունենալ մարդակենտրոն ռազմավարություն, ինչի վրա էլ հիմնվում է ռազմավարության մշակման ամբողջ գործընթացը:

Օրակարգի երկրորդ հարցը ներկայացրել է ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը, որի զեկույցից հետո քննարկվել է ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում միջազգային գործընկերների հետ համագործակցության հարցը: Փոխվարչապետը շեշտել է, որ ոլորտային ռազմավարությունները չպիտի լինեն առանձնացված, այլ պետք է լինեն փոխկապակցված և փոխլրացնեն միմյանց:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Համաշխարհային առևտրի ծավալի վերականգնումը դանդաղել է

ՀՀ ԿԲ 2019 թ․ առաջին կիսամյակի ֆինանսակայն կայունության հաշվետվության համաձայն՝ 2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում հիմնական ապրանքային շուկաներում ընդհանուր առմամբ շարունակվել է գների նվազման` նախորդ տարեվերջին արձանագրված միտումը։

Լիդիանը դատական հայց է ներկայացրել Էրիկ Գրիգորյանի ղեկավարած նախարարության դեմ

Ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել շրջակա միջավայրի նախարարության որոշումներից մեկը, որով գերատեսչությունը մերժել է Դարբ գետից 40 լ/վ ջրօգտագործման թույլտվության դիմումը։

Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահին

Զրուցակիցները նշել են, որ համագործակցության մեծ ներուժ են տեսնում գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, սննդի արդյունաբերության և մատակարարման, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում: