Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունն ուսումնասիրում է ավիատոմսերի գնային քաղաքականության հնարավորությունը

Վերադարձ լուրերի բաժին

16:04 , 12 Փետրվար 2019

Հայաստանի Հանրապետության կառավարությունը լրջորեն ուսումնասիրում է ավիաոլորտը՝ ավիատոմսերի գնային քաղաքականությունը վերանայելու համար: Այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին:

«Ավիատոմսերի գների հետ կապված Դավոսում մենք շատ լավ հանդիպում ունեցանք Մարտին Էռնեկյանի հետ, ով հիմա կառավարում է այն ընկերությունը, որը կառավարում է Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի օդանավակայանները: Շատ ուղիղ խոսակցություն ունեցանք, և նա ասաց, որ այստեղ շան գլուխը թաղված է ավիավառելիքի գների և մատակարարման համակարգի մեջ: Մենք հիմա շատ լրջորեն ուսումնասիրում ենք, թե այդ ոլորտում ինչ կարող ենք անել, որովհետև հնարավոր է, որ մենաշնորհային մեխանիզմների պատճառով է այդպես, բայց որ լրջագույն հարց է, դա միանշանակ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ ավիատոմսերի գների անկումը որոշակի խթան կհանդիսանա տուրիզմի զարգացման համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեկ տարի անց: Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Սիվիլնեթի հետ-ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանն անակնկալ այցելել է Սիվիլնեթ և պատասխանել կայքի հարցերին:

ՌԴ դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին կալանավորելու միջնորդությունը

Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը Ռուսաստանի Դաշնությունում՝ Կարելիայի Հանրապետությունում հայտնաբերվել ու ձերբակալվել էր:

Արցախի ածուխից ստացված նավթամթերքը ներկայացվել է երկրի ղեկավարությանը

Արդյունքները ներկայացվել են նաև միջազգային գիտաժողովում և արժանացել բարձր գնահատականի, քանի որ, ի տարբերություն ընդունված պրակտիկայի, քարածխից նավթ ստանալու համար տեխնոլոգիա է կիրառվել՝ ջրի փոխարեն օգտագործելով օդի ճնշման մեթոդը: