Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունն ընդունելու է պարգևավճարների միասնական ու կանխատեսելի մոտեցում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

22:30 , 07 Փետրվար 2019

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել են պարգևավճարների հետ կապված հարցերը, այդ ուղղությամբ ճիշտ լուծումների գալու հնարավորությունները:

«Այս ձևաչափն առավել շատ աշխատանքային կարգով էր, նպատակն էր հանգել ճիշտ լուծումների: Պատգամավորների մոտ անհանգստություն կար այդ խնդրի առումով, հարցը պարգևավճարների չափը չէ, այլ ավելի կոնցեպտուալ խնդիրների»,- նշել է Ջանջուղազյանը:

Ֆինանսների նախարարն ասել է, որ 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքում արդեն աշխատավարձի ֆոնդով 30 տոկոսի չափով պարգևավճարներ են նախատեսված: Հարցին, թե ինչպես է ստացվել, որ ինքը դեկտեմբերին ստացել է 5 մլն դրամ պարգևավճար, Ջանջուղազյանը պատասխանել է. «5 մլն դրամն ընդհանուր համախառն վճարն է՝ աշխատավարձ, հարկեր և այլն: Ես հայտարարատու եմ և կարող եք տեսնել, որ 2017-ին և 2018-ին իմ վարձատրությունները տարբերվել են ընդամենը 10 տոկոսով»:

Ջանջուղազյանն ավելացրել է, որ կառավարությունն առաջիկայում ընդունելու է պարգևավճարների միասնական մոտեցում ցուցաբերող որոշում, որը գործընթացը կդարձնի կանխատեսելի ու թափանցիկ: Նախարարն ավելացրել է, որ գործադիրը շարունակելու է հնարավորություն ունենալ օպտիմալացման արդյունքում գոյացած միջոցները նույնպես ուղղել խրախուսմանը: «Մենք չենք առաջարկում ֆինանսներ կրճատել, սակայն օգտագործվող ֆինանսների դիմաց պետք է ստանալ համարժեք արդյունք: Միաժամանակ, ամրագրված է, որ չի կարող խրախուսման նպատակով աշխատավարձի ֆոնդից ավելի շատ միջոցներ օգտագործել»,- նշել է նախարարը:

Անդրադառնալով նախորդ տարվա պարգևավճարներին՝ Ատոմ Ջանջուղազյանն ընդգծել է, որ տարվա ընթացքում իրականացվել են միջոցառումներ, որոնց արդյունքում գոյացել են լրացուցիչ միջոցներ, որտեղից էլ եղել են պարգևավճարները:

Հարցին, արդյոք չի քննարկվել պարգևավճարների փոխարեն աշխատավարձերը բարձրացնելու հնարավորությունը, նախարարը դրական պատասխան է տվել և հավելել. «Չենք գնացել այդ ճանապարհով, քանի որ բազային աշխատավարձի ավելացումն ինչ-որ ժամանակ հետո դադարում է խթանման միջոց հանդիսանալ, իսկ պարգևավճարը հնարավորություն է տալիս լրացուցիչ խթաններ ստեղծել աշխատանքի համար: Երբ մարդը սովորում է իր միջոցների չափաքանակին, դա սկսում է այլևս չծառայել իր խթանմանը: Պարգևավճարներ ունենալու տեսակետը մասնավոր հատվածում ևս լայնորեն է կիրառվում»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարը

Հակառակ դեպքում կոմիտեն ստիպված կլինի իրականացնել վարչարարություն։

Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես հերքում է Ռալֆ Յիրիկյանին բերման ենթարկելու մասին լուրերը

Ռալֆ Յիրիկյանն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացնում է իր առօրյա մասնագիտական ու կառավարչական գործառույթները:

16.10.2020 Շաբաթական ամփոփ տվյալներ՝ Կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 57.8 մլն ԱՄՆ դոլար: