Invalid username or password
Կառավարությունը մայիսի 21-ի նիստի ընթացքում թույլատրեց «Նակի» ընկերությանն օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու է ջերմոցների կառուցման համար (Արագածոտնի մարզ)։
Ըստ հիմնավորման, ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 120 մլն դրամի կապիտալ ներդրում, որից 44 մլն դրամը նախատեսվում է իրականացնել ցանկում ներկայացված սարքավորումների ձեռքբերման համար, իսկ մնացած մասը շինարարական աշխատանքների իրականացման համար:
Առկա է 2 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 10 նոր աշխատատեղ` 180,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 72 մլն դրամ, որից 42 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 44 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 2.2 մլն դրամ:
Արմենպրես
Դիտումներ 586
Գործընթացն իրականություն է դարձել ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած միջոցառումների արդյունքում:
Էկոնոմիկայի նախարարը մասնավորապես հանդիպումներ կունենա ԻԻՀ Առևտրի, արդյունաբերության և հանքերի, էկոնոմիկայի և ֆինանսների , ԻԻՀ էներգետիկայի նախարարների, գիտատեխնոլոգիական հարցերով ԻԻՀ փոխնախագահի, ԻԻՀ Կենտրոնական բանկի, Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահների, Սպահանի նահանգապետի հետ։
Հունվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.1 մլն ԱՄՆ դոլար: