Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունն արտոնություն տվեց երկու ներդրումային ծրագրերի. կստեղծվեն մի քանի տասնյակ աշխատատեղեր

Վերադարձ լուրերի բաժին

13:30 , 18 Ապրիլ 2019

Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսային արտոնություն տրամադրեց «Ֆարմատեք» ՓԲ ընկերությանը։ Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ներերակային ինֆուզիոն հեղուկների, ամպուլաների, աչքի կաթիլների արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4.2 մլրդ դրամի ներդրում:

Ներկայումս կազմակերպությունում աշխատում է 69 աշխատակից, ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել 6-10 նոր աշխատատեղ՝ 160 հազար դրամ միջին աշխատավարձով: Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց նաև «Վոլյում գրուպ» ՍՊ ընկերությանը։ Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են աշխատանքային ձեռնոցների արտադրության մեջ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 662 մլն 300 հազար դրամի ներդրում: Ներկայումս ընկերությունն ունի 10 աշխատակից, ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել 30-40 նոր աշխատատեղ՝ 90 հազար միջին աշխատավարձով:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: