Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունն արտոնություն է տրամադրել տրիկոտաժի արտադրությամբ զբաղվող ևս մեկ ձեռնարկության

Վերադարձ լուրերի բաժին

22:47 , 03 Հոկտեմբեր 2019

Կառավարությունը հերթական նիստի ընթացքում փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով «Սաթենկար» ՍՊԸ-ին տրվել էր ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից օգտվելու թույլտվություն: Ժամկետի երկարաձգման փոփոխությունը պայմանավորված է ներմուծվող ապրանքների ցանկում նոր հումաքտեսակների ավելացմամբ, որոնք նախատեսվում է ներմուծվել երկու տարվա ընթացքում:

Ընկերությունը գործում է 2002 թ.-ից. ՀՀ Արագածոտնի մարզում զբաղվում է տրիկոտաժի արտադրությամբ: Առաջին փուլով ներմուծվել է մոտ 286.5 մլն դրամի հումք: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 300 մլն դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակ: Համաձայն ընկերության տրամադրած տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 14 նոր աշխատատեղ և իրականացվել 181.2 մլն դրամի ներդրում: Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 10 նոր աշխատատեղ` 95 հազար դրամ միջին աշխատավարձով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բրյուսելում ստորագրվել է Արբիտրների ցանկը հաստատելու մասին որոշումը

Ստորագրումը տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ավարտին:

Տեղի է ունեցել խորհրդակցություն «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ

Քննարկվել է Գառնիի զբոսաշրջային գոտու, Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգման, Հին Խնձորեսկի, Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ձևավորման, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման և Վարարակ գետի աջափնյա հատվածի բարեկարգման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շրջանակը:

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Շիվաջի Կշատռապատին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ձեռքբերումները՝ կայուն հարկաբյուջետային միջավայրի ապահովումը և եվրապարտատոմսերի թողարկումը: