Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունն առաջիկայում նոր մեխանիզմներ կառաջարկի ներդրողներին

Վերադարձ լուրերի բաժին

23:20 , 16 Մայիս 2020

ՀՀ կառավարությունը տնտեսական քաղաքականություն իրականացնելու և ներդրումների հարցում նոր գործիք է մշակել։ Այդ մասին, ըստ b4b.am-ի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց առցանց մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»։ «Կառավարության հաջորդ նիստի ժամանակ Հայաստանում նախկինում գոյություն չունեցող մի մեխանիզմի մասին որոշում կկայացվի, որն ուղղված կլինի ներդրումների խթանմանը։ Եվս մեկ-երկու նման մեխանիզմների մասին քննարկումները շարունակվում են, և չեմ բացառում, որ առաջիկայում նոր մեխանիզմներ կգործարկվեն»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով` այս փուլում մինչև 50 մլրդ դրամի կառավարման որոշակի մոդել կառաջարկեն տնտեսավարողներին, ինչի համար կձևավորվեն հստակ չափանիշներ։

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: