Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունն առաջարկում է գազալցակայանների հանդեպ կիրառվող ակցիզային հարկը գանձել այնպես, որ սպառողները չտուժեն

Վերադարձ լուրերի բաժին

23:41 , 15 Փետրվար 2019

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Գործադիրից b4b.am-ին հայտնեցին, որ նախագծի ընդունման նպատակը սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման համար հիմք հանդիսացող չափման միավորի փոփոխությամբ տրանսպորտային միջոցը գազով շահագործող շուրջ 700 հազար սպառողների իրավունքների պաշտպանությունն է և այս ոլորտում իրականացվող հարկային վարչարարության արդյունավետության բարձրացումը:

_TM_4306

Օրինագծով առաջարկվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաև ակցիզային հարկի դրույքաչափը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է չափման միավորը վերանայել՝ հիմք ընդունելով սեղմված բնական գազի 1 խորանարդ մետրի և 1 կիլոգրամի փոխհարաբերակցության՝ տեսությամբ ու գիտականորեն ընդունվող մեծությունը (1խմ = 0.717կգ):

Անդրադառնալով օրինագծին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների հետ կապված կան տարբերություններ: Ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ այդ տարբերությունը կապված է խտության հետ: Այս հարցի հետ կապված մի պահ ինչ-որ աղմուկ եղավ, թե գազի նկատմամբ աքցիզային հարկն ավելացվում է: Ես ուզում եմ արձանագրել, որ ոչ մի ավելացում չկա, բացարձակ որևէ հարկային ավելացում տեղի չի ունենում: Իսկ կարո՞ղ է արդյոք այս փոփոխությունը բերել գազի գնի ավելացման: Եթե դա տեղի ունենա, ապա գազալցականներն իրենց այդ գործողությամբ կհայտարարեն, որ մինչ այդ բոլոր սպառողներին խաբել են»:

Նա ասել է, որ եթե, այնուամենայինիվ, նույնիսկ գազի գինը բարձրանա, ապա սպառողը դրանից չի տուժի, քանի որ նա կստանա իր վճարածին համարժեք գազ. «Հետևաբար այստեղ սպառողի շահերը ոչ միայն ոտնահարված չեն, այլև պաշտպանված են»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում կկառուցվի 54 մլիլարդ դրամ արժողությամբ «Վերածնունդ» երիտասարդական ավանը

Երևանի Մոնթե Մելքոնյան, 44 հասցեում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավան: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության շնորհիվ ընդամենը մի քանի տարի հետո 6,7 հա ընդհանուր մակերեսով հողամասը կդառնա լիարժեք բնակության վայր իր բոլոր հարմարություններով: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանն ասել է, որ շենքերը լինելու են սեյսմակայուն: «Բնապահպանության տեսանկյունից բոլոր փաստաթղթերն […]

Թողարկվել է «Գալուստ Գյուլբենկյան-150» հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ մարտի 22-ից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը: «Գալուստ Գյուլբենկյան-150» Դիմերես` հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը: Դարձերես` Գ. Գյուլբենկյանի դիմանկարը և նրա ստորագրությունը: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 10 000 դրամ Մետաղը և հարգը ոսկի 900 Քաշը 8,6 գ […]

Երևանի 2019 թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա

Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: Փոփոխությունների պատճառը քաղաքում իրականացնելիք մեծածավալ աշխատանքն է: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ […]