Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել բաժնետիրական ընկերությունների կառավարման թափանցիկությունը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

12:49 , 26 Մարտ 2019

ՀՀ կառավարությունն առաջարկում է բարձրացնել բաժնետիրական ընկերությունների հաշվետվողականությունը, փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության մակարդակը: b4b.am-ի հաղորդմամբ` «Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Նախագծերն ուղղված են գործարար միջավայրի բարելավմանը: Դրանք բաժնետիրական ընկերություններում կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառումն ընդլայնելու, կազմակերպությունների կառավարման թափանցիկության և հաշվետվողականության աստիճանը բարձրացնելու, միևնույն ժամանակ փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունն ավելացնելու նպատակ ունեն: Օրենսդրական կարգավորումները կնպաստեն նաև արժեթղթերի շուկայի զարգացման նախադրյալների ընդլայնմանը և այդպիսով մասնավոր հատվածում ներդրումների իրականացման համար պայմանների բարելավմանը»,-ասաց նախարարը:

Առաջարկվում է սահմանափակել դուստր և կախյալ ընկերությունների կողմից հիմնական ընկերության թողարկած բաժնետոմսերի ձեռքբերումը: Դուստր և կախյալ ընկերություններում հիմնական ընկերության որոշումներն ազդեցիկ են: Նախարարը նկատեց` դա հաճախ առաջացնում է այնպիսի իրավիճակներ, որոնք չեն նպաստում կազմակերպության կողմից որոշումների ընդունման թափանցիկությանը: Հիմնվելով միջազգային փորձի վրա` առաջարկվում է կիրառել այդ սահմանափակումը:

Առաջարկում է սահմանել, որ բաժնետերերի ժողովում որևէ դասի արտոնյալ բաժնետոմսերով նախատեսված իրավունքների սահմանափակմանը վերաբերող որոշում կարող է ընդունվել միայն այն պարագայում, երբ այդ որոշմանը կողմ են քվեարկել տվյալ դասի արտոնյալ բաժնետոմսերի 3/4-ի սեփականատերերը: Սահմանափակումը վերաբերելու է արտոնյալ բաժնետոմսերի համար որոշված շահաբաժինների նվազեցման հաշվարկման և կամ վճարման կարգին վերաբերող փոփոխությունների իրավունքների սահմանափակմանը: «Բացի սովորական բաժնետոմսերից ընկերությունները կարող են թողարկել նաև արտոնյալ բաժնետոմսեր, որոնց նկատմամբ կիրառվում են հաստատուն կամ արժեքից կախված երաշխավորված եկամտաբերության կանոններ: Առաջարկվում է սահմանել, որ նման որոշումները ընկերությունում կարող են ուժի մեջ մտնել միայն այն դեպքում, եթե այդպիսի որոշմանը մասնակցել են նաև 10 տոկոս կազմող արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը»,-նշեց նախարարը:

Կառավարությունն առաջարկում է նաև, որ բաց բաժնետիրական ընկերություններում տնօրենների խորհրդում լինեն անկախ անդամներ: Անկախ տնօրենի համար առաջարկվում են որոշակի սահմանափակումներ: Տիգրան Խաչատրյանը վստահեցրեց` փաթեթը նպատակ ունի ամբողջությամբ բարելավել այն պայմանները, որոնցով գործում են կազմակերպությունները, և բարձրացնել դրանց նկատմամբ հանրային վստահության աստիճանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: